Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (1091) 11.06.2015 – 17.06.2015

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Օրենսդրական փոփոխությունների շրջանակում մշակվել և շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է առաջնագծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կրկնակի չափով հաշվարկել զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակի համար անհրաժեշտ օրացույցային ստաժը լրանալու դեպքում:

ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԸ...

«Ի՞նչ է բանակային ընկերությունը, եւ ինչի՞ց է այն սկիզբ առնում». այս հարցն եմ ուղղում ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ա. Մեժլումյանին եւ դիվիզիոնի շտաբի պետ, կապիտան Գ. Գասպարյանին, որոնց հանդիպեցի ապրիլյան գործուղման ժամանակ: Նրանք պետք է որ իմանան պատասխանը. 7 տարվա ընկերներ են:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համակազմերի ուժերի և միջոցների, ղեկավարման մարմինների համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների 2015թ. պլանի և դրա իրականացման առաջին շտաբային բանակցությունների արձանագրության համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցություններին հունիսի 8-ից 11-ը կմասնակցեն ՀԱՊԿ-ի քարտուղարության, միացյալ շտաբի և անդամ պետությունների համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները:

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ

Միջազգային ներկայացուցչական մրցաշարերում ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկների գերազանց ելույթների շնորհիվ մեկ անգամ չէ, որ բարձրացվել է հայոց եռագույնը, ու հնչել է պետական օրհներգը: Այսօր էլ տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ – զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել: Այս առումով հատկապես արգասաբեր եղան 2015 թվականի մարտ – ապրիլ ամիսները, երբ Վրաստանում կայացած Եվրոպայի ծանրամարտի, Լեհաստանում կայացած ազատ ոճի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի, Սերբիայում կայացած սամբոյի երիտասարդների առաջնություններում, ինչպես նաև Քաթարում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային խոշոր մրցաշարում նրանք նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը Մոսկվայում դիտում է «Մայր Հայաստան» թանգարանի ցուցադրությունը՝  նվիրված ֆաշիզմի դեմ տարած  մեծ հաղթանակի 70-ամյակին:

Թանգարանը ժամանակին համալրվել է բավականին հարուստ և հետաքրքիր նյութերով։ Հիմնական ֆոնդերի թիվն այսօր մոտենում է 35 հազարի։ Այստեղ են կենտրոնացած Երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայ նշանավոր զորահրամանատարների կյանքն ու գործունեությունը արտացոլող փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը ցուցադրվում է։ Ցավոք, եթե Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու նրանց ժառանգներն, առանց ավելորդ քաշքշուկների, իրենց կամ կյանքից հեռացած իրենց հարազատների մասունքները հանձնել եւ դեռ շարունակում են հանձնել թանգարանին, ապա Արցախյան ազատամարտի մասնակիցներն ու զոհերի հարազատները դժվարությամբ են բաժանվում իրենց մոտ եղած պատմական արժեք ներկայացնող նյութերից, մինչդեռ թանգարան մուտքագրվելով՝ դրանք կարող են դառնալ համապետական նշանակության թանգարանային հավաքածուի մաս՝ այդպիսով դառնալով նաեւ պետական հոգածության առարկա եւ դրվել գիտական լայն շրջանառության մեջ, մասնակցել սերունդների դաստիարակությանը։

Լուսանկարում ձախից աջ` պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյան, սերժանտ Համլետ Մաթևոսյան, շարքային Դավիթ Մարգարյան, ավագ սերժանտ Արթուր Վարդանյան:

2010 թ. սկսած՝ Երևանի տարբեր գիտական և կրթական հաստատությունների գիտաշխատողներ և դասախոսներ ՀՀ եւ ԼՂՀ փոխգործակցության, ինպես նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում պարբերաբար այցելում են պաշտպանության բանակի տարբեր զորամասեր ու հանդես են գալիս տարաբնույթ դասախոսություններով: Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդինն է (նախագահ Գեղամ Հարությունյան):

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին: