Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՇԱԲԱԹ



2015թ. հունիսի 5-ից 9-ը Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության «Առաջին ալիք» հեռուստաընկերության «Բանակային խանութ» հաղորդաշարի ստեղծագործական խումբը:

♦♦♦

2015թ. հունիսի 8-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայաստանի Հանրապետություն` երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով:

♦♦♦

2015թ. հունիսի 8-ից 11-ը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության իրավական դեպարտամենտի տնօրենի գլխավորած աշխատանքային խումբը աշխատել է ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունում:

♦♦♦

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համակազմերի ուժերի և միջոցների, ղեկավարման մարմինների համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների 2015թ. պլանի և դրա իրականացման առաջին շտաբային բանակցությունների արձանագրության համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցություններին հունիսի 8-ից 11-ը կմասնակցեն ՀԱՊԿ-ի քարտուղարության, միացյալ շտաբի և անդամ պետությունների համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները:

♦♦♦

2015թ. հունիսի 7-ից 10-ը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Սոչիում մասնակցել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունների (ծառայությունների) պետերի համակարգող խորհրդակցությանը:

♦♦♦

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության ներկայացուցիչները հունիսի 8-ից 10-ը մասնակցել են Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

♦♦♦

Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքի Մ. Լերմոնտովի անվան առողջարանում ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանի ֆիզիոթերապիայի և բուժական ֆիզկուլտուրայի բաժնի պետը հունիսի 9-ից 10-ը մասնակցել է ՌԴ առողջապահության նախարարության կուրորտոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի կողմից անցկացվելիք 95-րդ հոբելյանական գիտագործնական համաժողովին:

Խորագիր՝ #22 (1091) 11.06.2015 – 17.06.2015, Ռազմական


11/06/2015