Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 10-ին ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչեկին: Քննարկվել են Եվրամիության հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Կարևորելով Եվրամիության հետ համագործակցության զարգացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը համահունչ է ԵՄ Եվրոպական հարևանության նոր և […]

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ուկրաինան ավելացնում է ռազմական արտադրանքի արտահանման ծավալները: «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունը Եթովպիայի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել 200 հիմնական մարտական տանկերի մատակարարման վերաբերյալ, որոնք պետք է ունենան արդիականացված ուժային կայան, սպառազինության ղեկավարման և պաշտպանության համակարգեր:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

Ամերիկյան «Boeing» ընկերությունը կշարունակի «CH-47 Chinook» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ արտադրել մինչև 2020թ.: Որոշումը կայացվել է ամերիկյան և արտասահմանյան գնորդների պատվերների քանակի հիման վրա: Նախկինում մեքենաների արտադրությունը նախատեսվում էր դադարեցնել 2013թ.: Եթե 2003թ. Boeing-ը ուներ 32 նոր ուղղաթիռի մատակարարման և 621 հնի տեխնիկական սպասարկման պատվեր, ապա այսօր այդ թվերը համապատասխանաբար 210 և 777 են: Հեռանկարում ընկերությունը նույնիսկ լրացուցիչ 250 միավոր տեխնիկա վաճառելու մտադրություն ունի:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԾՈՎԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ԲԱՑԱԶԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Մոսկովյան «Կոմպաս» կոնստրուկտորական բյուրոն ստեղծել է ստորջրյա և վերջրյա նավերի տեղակայման դյուրաշարժ համակարգ, որը թույլ է տալիս արագորեն ռազմակայան բացազատել համապատասխան ենթակառուցվածքներ չունեցող ափամերձ տարածքներում: Համակարգի բացազատումը կատարվում է 15-30 օրվա ընթացքում` կախված համալրման բարդությունից: Ինքնաբավ համակարգը, կայանելուց բացի, ապահովում է նավերի տեխնիկական սպասարկում, էլեկտրականության, բարձր ճնշման օդի և ազոտի մատակարարում:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՌԱԶՄԱՆԱՎԸ ՄՏԵԼ Է ԲԱԹՈՒՄԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ

Ամերիկյան Anzio հրթիռային ռազմանավը կայանել է Բաթումի նավահանգստում: Նավն այստեղ է ուղևորվել Օդեսայից, որտեղ մասնակցել է ուկրաինա-ամերիկյան զորավարժության: Բաթումում ամերիկացի զինծառայողները վրացի գործընկերների հետ համատեղ շարժիչների և էլեկտրոնային սարքավորումների նորոգման վարժանքներ կանցկացնեն: Այնուհետև Anzio-ն կուղևորվի Սոմալի` ծովահենների դեմ պայքարի միջազգային օպերացիային մասնակցելու:

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ

Ղազախստանի Սենատը մերժել է օրենսդրական նախագիծը, որը թույլ կտար ղազախ զինծառայողներին ուղարկել Աֆղանստան: Մայիսի կեսերին փաստաթուղթն ընդունվել է մաժլիսի` խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների կողմից, իսկ ահա վերին պալատի պատգամավորները այն անընդունելի են համարել: Նախագիծը ենթադրում էր, որ ղազախ զինծառայողների զորախումբը Աֆղանստան կուղարկվի վեց ամիս ժամկետով: Ավելի ուշ երկրի ԱԳՆ-ը պարզաբանեց, որ նախատեսվում է ուղարկել միայն չորս սպա` անվտանգությանն աջակցման միջազգային ուժերի շտաբում ծառայելու նպատակով:

«СМЕРЧ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ` ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ

Համազարկային կրակի «Смерч (9К58)» ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ) ձեռք բերելը հայկական զինված ուժերի և պետականության հզորացման հերթական քայլերից է: Դա հզոր հարձակողական միջոց է, աշխարհում շատ քիչ են 250-300 մմ-ոց նման ՀԿՌՀ-ները: Հաշվի առնելով հակառակորդի սպառազինման մակարդակը և սպառազինությունների զարգացման համաշխարհային միտումները` մեզ համար կարևոր են մեծ ՀԿՌՀ-ների` որպես հարձակման հզոր և ճկուն միջոցների կատարելագործման ոլորտի զարգացումները: Բանն այն է, որ նման համալիրները նախկինում չունեին մեծ դիպուկություն, և այդ պատճառով շատ երկրներ հրաժարվում են դրանց լայն կիրառությունից: