Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերգին։

ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին, որն այցելել էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարության անունից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի նշանակման առիթով շնորհավորական ուղերձ փոխանցելու նպատակով:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 19-ին 5-րդ բանակային զորամիավորումում կայացավ ենթակա զորամասերի 2016 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքների ամփոփումը: Բացման խոսքով հանդես եկավ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը՝ ներկայացնելով հաստատված աշխատակարգը, արծարծվող թեմաները:

ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Օրերս 1-ին բանակային զորամիավորումում անցկացվեց բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ենթակա զորամասերի հրամկազմի ներգրավմամբ: Զորավարժության նպատակը տարբեր օղակների հրամանատարների և շտաբների գործնական ունակությունների կատարելագործումն էր, ինչպես նաեւ՝ ստորաբաժանումները մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի բերելու« մարտական գործողություններ վարելու ժամանակ ներդաշնակման« անձնակազմի դաշտային վարժվածության բարձր աստիճան ապահովելը:

ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Օրերս 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի, Արտաշատի և Արարատի զինկոմների հետ միասին այցելել է հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված պարտադիր ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի, Արթուր Անդրանիկի Առաքելյանի և Սուրեն Արմենի Մոսիյանի ընտանիքներին:

«ARMHITEC-2016»՝ ԱՌԱՋԱԴԵՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

«Yerevanexpo» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմաարդյունաբերության նորարարական մշակումները: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժան, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար անձինք, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ: