Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

2016 թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստի ընթացքում ամփոփվեցին 2016 ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Վերլուծական ելույթ­ներով հանդես եկան զորամիավորման հրամանատարի տեղակալները:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները ուսումնական կենտրոններից մեկում մասնակցում են ճամբարային հավաքների:

ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 10-ից 14-ը գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյետնանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 13-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևի հետ: