Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ

2019թ. հուլիսի 28-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում կրկնակի տոն էր։ Տարիներ շարունակ չգործած այս սրբավայրը Վարդավառի տոնին դարձյալ վերաօծվեց, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ օծված սրբավայրը փոխանցվեց զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Սա բացառիկ և եզակի իրողություն է, քանի որ այսուհետև հայոց բանակն ու հայ զինվորը, շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցու, կունենա իր սեփական եկեղեցին։

ԶՈՐԱԿՈՉ

Եթե ուզում ես մեկ տարի ապրել՝ ցորեն ցանիր, 1700 տարի՝ եկեղեցի կառուցիր: Իսկ եթե ցանկանում ես ապրել հավերժ՝ ցորեն ցանիր, եկեղեցի կառուցիր ու զինվոր դարձիր: Քո երկրի զինվորը…

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հուլիսի 23-ին և 25-ին անցկացվեցին պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության ռազմականացված և ԶՈՒ հաստիքային պայմանագրային պահպանության ստորաբաժանումների պետերի (հրամանատարների) մեթոդական հավաքներ:

ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Բարի մաղթանքով է սկսվում ու ավարտվում զորակոչային յուրաքանչյուր օր: Եվս տասը օր եւ զինուժի համալրման համապետական գործընթացը կավարտվի:

ԵՐԲ ՔՈՆՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՎՃԻՌԸ

Հովհաննես Դավթյանը դեռ զինկոմիսարիատում անմիջապես աչքի ընկավ, զարմացրեց իր մասնագիտական իմացությամբ. ավիաէլեկտրիկ է: Գերմանիայի Դաշնությունից է վերադարձել Հայաստան՝ թողնելով ավիացիոն ընկերությունում աշխատանքը, բարեկեցիկ կյանքն ու սիրելի մարդկանց, որ ծառայի հայրենիքին:

ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸ

«Պատիվ ունեմ» ծրագրի երիտասարդներին խրախուսելու դրույթները անշուշտ ոգևորիչ են: Ես էլ զինվորական կյանքին, բանակային անցուդարձին բավականաչափ ծանոթ եմ, ուստի որոշեցի ծառայել ըստ «Պատիվ ունեմ» ծրագրի: