Ազգային բանակ
Գաղտնիք չէ, որ ժամանակակից մարտերում որոշիչ հարվածը հենց օդուժն է հասցնում, իսկ օդային հարվածները կանխողն ու կասեցնողն էլ հակաօդայիններն են՝ խաղաղ երկնքի մշտարթուն պահապանները:
Բարձրահասակ, թիկնեղ, լուրջ ու խոհուն հայացքով երիտասարդ փոխգնդապետը զինվորականին վայել զգաստ և առինքնող կեցվածքով լավ տպավորություն թողեց:
Մայիսի 22-ին լրացավ լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի 81-ամյակը: Ժողովրդի մեջ առավելապես ԿՈՄԱՆԴՈՍ պատվանունով հայտնի գեներալը 28 տարի առաջ հմտորեն ղեկավարում էր Հայոց մշակույթի հնամենի ոստան, իսկ 20-րդ դարավերջին մեր ոխերիմ հարևանների կողմից օձերի բույնի վերածված Շուշի քաղաքի ազատագրական գործողության մարտերը:
Օրերս հրթիռահրետանային զորամասերից մեկի կուրսանտները մարտական հրաձգության վարժանք իրականացրին «Բաղրամյան» զորավարժարանում։ Վարժանքի նպատակը կուրսանտների յուրացրած տեսական գիտելիքները ամրապնդելն էր:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ամառային եւ ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են ճամբարային հավաքների, դաշտային ելքերի ուսումնական կենտրոններում կամ զորամասերի հրաձգարանների համապատասխան տարածքներում: