Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

Հրետանավորներ

Երբ գնդապետ Ս. Սեդրակյանը նշանակվեց զորամասի հրամանատար, հենց նույն տարում զորամասը ճանաչվեց լավագույնը զորատեսակի կազմում, այնուհետեւ պարգեւատրվեց «Վարդան Մամիկոնյան» շքանշանով։ Բնականաբար, նման բարձր պարգեւը նախեւառաջ զորամասի անցած մարտական ուղու արժանի գնահատականն էր, բայց նաեւ հաշվի էին առնվել ուսման եւ ծառայողական կարգապահության մեջ արձանագրված բարձր արդյունքները։ 2009թ. կրկին ճանաչվեցին լավագույնը եւ պարգեւատրվեցին պատվո դրոշով։ Զարգացնելով հաջողությունը՝ 2010թ. դարձյալ ցույց տվեցին բարձր արդյունքներ եւ երրորդ անգամ ճանաչվեցին լավագույն հրետանային զորամաս։

Մայոր Սամվել Հովսեփյան

Մայոր Սամվել Հովսեփյանը՝ նախկին երկրապահը, այսօր արդեն ազգային բանակի սպան, մարտական լուրջ ուղի է անցել։ Զինվորի նկատմամբ անթաքույց սիրով տոգորված սպան մարդկային ամենավսեմ առաքինությունը հայրենասիրությունն է համարում։
-Այն հայրենասիրությունը, որ սահմանին կանգնած զինվորի ու հրամանատարի միասնական ջանքերով է ծնունդ առնում,- ասում է մայոր Հովսեփյանը։
Երբ վտանգվեցին մեր հայրենիքի սահմանները, Սամվելն էլ շատ հայորդիների նման համալրեց կամավորականների շարքերը եւ Կիրանց գյուղի կամավորական ջոկատի կազմում ձեռնամուխ եղավ հյուսիսարեւելյան սահմանների պաշտպանությանը։

ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԳԵՆԵՐԱԼ ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ

Գեներալական համազգեստի տակ ապրող, զգացող հոգի է, որը կարոտներ ունի, սերեր, կորուստներ, թուլություններ… Երբեմն թվում է՝ երեկ էր, երբեմն թվում է՝ մի ամբողջ հավերժություն է անցել… Հորս կորցրի, երբ չորս տարեկան էի, գրեթե չեմ հիշում նրան։ Հայրս եղել է ու կմնա իմ ամենամեծ հպարտությունը։ Հորս բարի անունը, համբավն ու հեղինակությունը միշտ ուղեկցել են ինձ։ Նրան օրհնանքով էին հիշում։ Մտածում եմ, որ հայրս իր հիշատակով ավելի շատ է դաստիարակել ինձ, քան կդաստիարակեր, եթե կենդանի լիներ։ Նա հեռացավ՝ թողնելով մի անսահման հպարտություն ու մի մեծ պարտք՝ իր հիշատակի առաջ։ Այդ պարտքը ես մարում եմ մինչ օրս։ Մայրս արժանապատվորեն իր ուսերին առավ միայնակ յոթ զավակ մեծացնելու ծանր բեռը։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

2010թ. ազգային բանակում լավագույն քիմիական զորամասի պատվո դրոշին արժանացավ փոխգնդապետ Մհեր Վարդանյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ Իրադարձությունը ոգեւորել է ինչպես հրամանատարին, այնպես էլ մյուս սպաներին, ենթասպաներին ու զինվորներին, որոնք այժմ սովորում, նոր ուսումնական տարվա կարեւոր քննություններին նախապատրաստվում են կրկնապատկված եռանդով։ Մինչ ուսումնական կետերում ու լսարանում պարապմունքներ էին ընթանում, հրամանատարը համառոտ ներկայացրեց անցած տարվա կարեւոր իրադարձությունները եւ հաջողության նախադրյալները.

ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ

Ազգային բանակի կազմավորման տասնիններորդ տարեդարձի առթիվ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Մխիթարյանը պարգեւատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով, մինչ այդ պարգեւատրվել էր «Անբասիր ծառայության» առաջին եւ երկրորդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Փոխգնդապետ Հ. Մխիթարյանի կարծիքով՝ իրենց զորամասում շատերն են արժանի նման բարձր պարգեւի, որովհետեւ 2010թ. զորամասը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը հրետանային զորամասերի մեջ եւ պարգեւատրվեց Պատվո դրոշով։

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ

Արդեն քանի տարի է, ինչ մեր զինված ուժերի բուժանձնակազմը համալրվում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներով: Հիմնավոր տեսական գիտելիքներ ստանալուց հետո նրանք զորքերում գործնականում կիրառում են բուժօգնություն տրամադրելու իրենց կարողությունները, կատարելագործվում որպես մասնագետներ եւ նշանակվում տարբեր պաշտոնների: Բնական է, որ ֆակուլտետի հետ կապված բոլոր խնդիրները տարեցտարի ավելի մեծ ուշադրության են արժանանում: Օրերս հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ֆակուլտետի շուրջ վեց տասնյակ ուսանողի երդման արարողությունը, եւ նրանք արդեն իրավամբ կկոչվեն կուրսանտներ:

ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Կասկածից վեր է, որ նման հաջողության հասնելու գործում կարեւոր դերակատարում ունի առաջին հերթին զորամասի հրամանատարը։ Հենց նրա ցուցաբերած կազմակերպական, հրամանատարական ունակությունների շնորհիվ է ապահովվում մարտական բարդ առաջադրանքների կատարման հաջողությունը։ Իսկ ականազերծման կենտրոնի հրամանատար գնդապետ Վոլոդյա Զալունցը, երկար տարիներ գումարտակի հրամանատար լինելով, բազմիցս ապացուցել է, որ օժտված է մարդկանց համախմբելու եւ առաջնորդելու ունակություններով։ Գնդապետ Վոլոդյա Զալունցն արցախցի է, ծնվել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Երեւան, ծառայել է բանակում, իսկ զորացրվելուց հետո աշխատել է արտադրությունում ու միաժամանակ սովորել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում։