Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՈՐՈՇՎԵՑ ՀՀ ԶՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԶՈՒ 2011 թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված էր հոկտեմբեր ամսին անցկացնել «Լավագույն բժշկական ծառայություն» մրցույթը:
Մրցույթը անցկացվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ա. Փայտյանի հրամանով: Ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ղազարյանը, մայոր Համբարձումյանն ու փոխգնդապետ Ալեքսանյանը:

«ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԳՆԴԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ»

Ռազմական հետախուզության կառույցը զինված ուժերի մյուս բոլոր օղակների հետ միասին զարգացում է ապրել և այսօր արդեն կայացած համակարգ է: Տարեցտարի պլանները կատարելագործվում են, և ղեկավարությունը նոր, ավելի խիստ պահանջներ է ներկայացնում բնագավառի պատասխանատուներին: Եթե մեր ստորաբաժանումների, ամբողջ բանակի մարտունակության աստիճանը տարեցտարի չբարձրանար, գտնում եմ, որ այս տարիների ընթացքում խաղաղությունը չէր պահպանվի: Հակառակորդը հասկացել է, որ մեզ հետ զենքով խոսելն անհնար է:

ՀՕՊ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ

Հոկտեմբերի 18-21-ը ՀՀ զինված ուժերում անցկացվեց ՀՕՊ միջոցների «Լավագույն դիվիզիոն, մարտկոց, հաշվարկ, հետախույզ» մրցումների եզրափակիչ` երրորդ փուլը: Դրանց կատարման ընթացքը, արդյունքները մեզ ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ գնդապետ Ա. Պողոսյանը:

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ «ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ» ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Ալագյազ» հրաձգարանում հոկտեմբերի 24-28-ը անցկացվեց հայկական և ռուսական զինված ուժերի միացյալ զորախմբի համատեղ գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժության թեման էր` պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, պաշտպանական մարտի վարումը, հակագրոհի իրականացումը, նպաստավոր բնագծի զբաղեցումը: Յուրաքանչյուր կողմից զորավարժությանը մասնակցում էր մեկ մոտոհրաձգային գումարտակ իր ուժեղացման միջոցներով` հաուբիցային հրետանային մարտկոց, ինժեներա-սակրավորային, ականանետային, ռքկ պաշտպանության դասակներ, հատուկ նշանակության ջոկատներ:

...ՈՎՔԵՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Դիրքեր ենք ուղեւորվում փոխգնդապետներ Գ. Խեչոյանի եւ Վ. Սարիբեկյանի ուղեկցությամբ։
-Սարերում ձյունը մի քանի անգամ արդեն իջել է ու հալվել։ Հաջորդ ձյունը կմնա մինչեւ գարուն, կկուտակվի ու անանցանելի կդառնա,- նկատում է այս կողմերի բնակլիմայական պայմաններին քաջատեղյակ փոխգնդապետ Սարիբեկյանը եւ անջատում մեքենայի շարժիչը։ -Ստիպված ենք ոտքով շարունակել ճանապարհը, ձյունն ու ցեխը խառնվել են, «ուազիկը» չի բարձրանա,- ասում է նա եւ ոտքերի տակ ձյունը ճռճռացնելով՝ սովոր մարդու վստահ քայլվածքով շարժվում հենակետ տանող ճանապարհով։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԱՍԱԿՆԵՐԸ

Հոկտեմբերի 2-16-ը ազգային բանակի բոլոր զորամիավորումներում անցկացվեց «Լավագույն հրաձգային դասակ» մրցույթը: Նմանատիպ մրցույթներ անցկացվում են տարին մեկ անգամ` ամառային ուսումնական փուլի ընթացքում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցումների սկիզբը տրվեց զորամասերում ստուգողական պարապմունքների (մարտական հրաձգությունների) ժամանակ լավագույն արդյունքները ցուցաբերած դասակների պայքարում: Այնուհետև մրցեցին զորամիավորումներում հաղթող ճանաչված դասակները:

ՆՐԱՆՑ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՄԵՆՔ ԱՊԱՀՈՎ ԵՆՔ

«Կարոտի կանչ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին նախաձեռնեց այցելություն Հայաստանի սահմանային զորամաս: Նախաձեռնությանը միացել էին Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների մայրերն ու այրիները, նաեւ՝ սահմանային զորամասում ծառայությունը անցկացնող զինվորի մայրն ու քույրը: