Ազգային բանակ
ՀՀ զինված ուժերի կապի ստորաբաժանումներում ամփոփվեցին «Լավագույն կապի դասակի հրամանատար» մրցույթի արդյունքները: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց հոկտեմբերի 7-ին, իսկ մինչ այդ ներզորամասային եւ ներկորպուսային փուլերում արդեն որոշվել էին եզրափակչի մասնակիցները: Մրցույթի ընթացքում ամենաբարձր արդյունքն է գրանցել եւ լավագույն կապի դասակի հրամանատար է ճանաչվել կապի գնդի դասակի հրամանատար լեյտենանտ Վ. ՆԵՐԿՐԱՐԱՆՑԸ: Բարձր ցուցանիշներ են գրանցել նաեւ հրաձգային գումարտակի կապի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տ. Սմբատյանը եւ կապի վաշտի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Պ. Մինոյանը:
2011թ. զինված ուժերի պատրաստության գործընթացը նշանավորվեց կարևոր մի իրադարձությամբ` մեկնարկեցին պահեստազորայինների առաջին վարժական հավաքները: Վարժական հավաքներ, որպես այդպիսին, զինված ուժերում նախկինում չեն անցկացվել: Պատերազմական տարիներին սովորական հավաքներում ընդգրկված անձինք պարզապես համալրել են մարտական ստորաբաժանումները, որի միջոցով լուծվել են առավելապես հաշվառման և կազմակերպչական խնդիրներ: Մինչդեռ վարժական հավաքները անչափ կարևոր նպատակ են հետապնդում` պահեստազորում կուտակել ռազմաուսուցանված մասնագետների:
«Հայ զինվորի» հյուրասրահում զորամասի հրամանատար գնդապետ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆՆ է -Պարոն գնդապետ, մեր զրույցն ուզում եմ սկսել շնորհավորանքով. սեպտեմբերի 21-ին՝ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ձեզ պարգեւատրեց «Մարտական ծառայության» մեդալով։ Դա Ձեր առաջի՞ն կառավարական պարգեւն էր։ -Երկրորդը։ Առաջինը «Արիության» մեդալն է, որով պարգեւատրվել եմ դեռեւս 1999թ., երբ գումարտակի հրամանատար էի։ -Մի ամբողջ օր […]
Հարգելի ընթերցող, մի պահ հայացքդ կանգնեցրու այս լուսանկարից քեզ նայող տղաների վրա։ Նրանց մեջ գուցե ճանաչես, գտնես ընկերոջդ, եղբորդ, որդուդ։ Այո՛, այդ նրանք են հայկյան «լայնալիճ աղեղներով», զենք-զրահով, երկաթակուռ բազուկներով եւ արծվենի հայացքներով հսկում մեր երկրի սահմանները։
Այո՛, այդ նրանք են երկնահաս լեռների ժայռաբաշ բարձունքներից զօր ու գիշեր հսկում Հայաստան աշխարհի արեւածագն ու մայրամուտը։ Այո՛, այդ նրանք են՝ Հայկ Նահապետի, Առյուծ Մհերի, Սասունցի Դավթի հերոս ժառանգները, հայոց հաղթական բանակի քաջարի զինվորները։
«Եթե հրամանատարն ուզում է բարձր մարտական ոգի եւ կարգապահություն ապահովել իրեն ենթակա զորամասում կամ ստորաբաժանումում, պետք է իր ենթականերին խրախուսելիս և պատժելիս սրբորեն պահպանի արդարության սկզբունքը»:
Զինվորական կոլեկտիվներում փոխհարաբերությունները լավ պատկերացնելու համար պետք է իմանալ նրա կառուցվածքն ու զարգացման փուլերը։ Սովորաբար ընդունված է տարբերակել սկզբնական (ջոկ, դասակ, վաշտ եւ համազոր ստորաբաժանումներ), միջին կամ ավագ (գումարտակ, դիվիզիոն եւ համազորներ) եւ բարձր (զորամաս, շտաբ, վարչություն, ծառայություն եւ դրանց համազորները) կոլեկտիվներ։ Համերաշխ խումբ դառնալու համար զինվորականներն անցնում են կազմավորման, զարգացման եւ հասունության փուլեր։ Հասունության փուլը ձևավորվում է երկու ուսումնական փուլերի արդյունքում։
Զորամասերում «Հասարակական-պետական պատրաստություն» առարկայի ուսուցման մակարդակը բարելավելու, մանկավարժական նորամուծություններն ու արդիական մեթոդները կիրառելու եւ խմբերի ղեկավարների միջեւ արդյունավետ համագործակցություն ծավալելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով զինված ուժերում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացվեց ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթ: Մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլում բոլոր զորամիավորումներն ու զորատեսակները ներկայացան իրենց երկուական ուժեղագույն մասնակիցներով:
ԱՄՆ Պետքարտուղարությունը հոկտեմբերի 3-8-ը Վաշինգտոնում (ԱՄՆ) կազմակերպեց համաժողով, որը նպատակ ուներ վեր հանել եւ քննարկել ՆԱՏՕ-ի գլխավորած գործողությունների ժամանակ բուժապահովման խնդիրները: Համաժողովին մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, Մակեդոնիան, Սերբիան, Ավստրիան, Շվեյցարիան եւ Հայաստանը՝ հանձինս ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ բուժծառայության գնդապետ Ա. Փարսադանյանի ու բաժնի պետ բուժծառայության փոխգնդապետ Մ. Վարդանյանի: