Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում դեկտեմբերի 7-ից 12-ը անցկացվեցին կրտսեր հրամանատարական կազմի ուսուցման դասընթացների ամփոփիչ քննությունները: Մինչև տարեվերջ զինված ուժերի զորամասերի սերժանտական կազմը կհամալրվի նորեկներով: Ուսումնական զորամասի հրամանատարը գոհ է քննությունների արդյունքներից՝ նշելով, որ իր ղեկավարած ստորաբաժանումը վեց տարի անընդմեջ լավ արդյունքներ է գրանցել:
Ամփոփիչ քննություններ հանձնեցին այս տարվա հունիս-հուլիս ամիսներին զորակոչված կուրսանտները: Բարեհաջող քննություններ հանձնելուց և կոչում ստանալուց հետո նրանք ծառայության կանցնեն այն զորամասերում, որոնց ամրագրվել էին զորակոչվելուց՝ վիճակահանությամբ:

ԿՈՓՎԱԾ՝ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՐԵՆ

Ուսումնական զորամասում ավարտվեցին ամփոփիչ եւ ավարտական քննությունները
Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում ուսումնական փուլի ավարտական քննություններ են£ Վեց տարի անընդմեջ լավագույնը ճանաչված զորամասը դարձյալ պայքարում է լավագույնի կոչմանն արժանանալու համար: Ամփոփիչ քննություններից լավ արդյունքներ ցույց տվեցին փոխգնդապետ Գրիգոր Բաբայանը, մայորներ Արշակ Մանվելյանն ու Գուրգեն Բաբայանը, կապիտաններ Արթուր Հարությունյանն ու Հրանտ Գալստյանը, կուրսանտներ Մկրտիչ Գեւորգյանը, Հովհաննես եւ Մարտին Թոփչյանները:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏՆ Է

Մկրտիչ Գեւորգյանը ծառայում է գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում։ Զորամասի լավագույն զինվորներից է։ Բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար բազմիցս հրամանատարության կողմից խրախուսվել է։ «Մկրտիչը մարտկոցի հասարակական ակտիվների խմբի մեջ է ընդգրկված։ Բոլոր բնագավառներում օրինակելի, բազմակողմանի զարգացած երիտասարդ է»,- այսպես է բնութագրում իր ենթակային կապիտան Հմայակ Աշոտյանը։

ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ

Մարտական հենակետերից վերադարձի ճանապարհին կանգ առանք հենակետերի թիկունքն ապահովող պահուստային ստորաբաժանումում։ Թիկունքային այս հենակետում զինվորների ծառայությունն ինձ հիշեցրեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Մետերլինգի «Մեղուների կյանքը» ստեղծագործությունը։ Հայաստանի տարբեր բնակավայրերից զորակոչված տղաները իրենց ծննդավայրերին բնորոշ բարբառներից հետները քաղցր ու անուշ բառեր են բերել ու խճանկարի պես հարստացրել ինչպես իրենց ծառայության, այնպես էլ անցնելիք օրերը։ «Մեղուների կյանքը» հիշեցի, որովհետև, առաջինը` այստեղ բոլորն էլ զբաղված էին, ամեն մեկն ուներ իր աշխատանքը։ Երկրորդ և ամենակարևորը` նրանց հիմնական գործը ծառայությունը բարձունքներում, մարտական հենակետերում կանգնած իրենց ընկերներին ջրով, սննդամթերքով ապահովելն ու օգնելն է։

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԹՌԻՉՔ

Ծնվել է Երեւանում: Ավարտել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտը: 2014 թվականի նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված Մի-24 ուղղաթիռի հրամանատար:
2014 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արիությանե մեդալով:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ամփոփիչ և ավարտական քննությունները մեկնարկեցին դեկտեմբերի 2-ին: Դիվիզիոնների անձնակազմերը ավարտական քննություններ են հանձնում ութ առարկաներից` ՀՊ ԳԴ, կրակային, շարային, ֆիզիկական ու տեխնիկական ու մարտավարական-մարտավարամասնագիտական պատրաստությունից, ինչպես նաև համազորային կանոնադրությունից և մարտական մեքենաների վարումից: Հարկ է նշել, որ կրակային պատրաստությունից ստորաբաժանումները քննությունները հանձնում են զորամիավորման զորավարժարանում, որտեղ մեր այցի օրը կրակային պատրաստությունից քննություն էր հանձնում փոխգնդապետ Տիգրան Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող հրետանային դիվիզիոնի հետախուզական ջոկի հրամանատարների պատրաստման մարտկոցը՝ հրամանատար, մայոր Հայկ Մուրադյանի գլխավորությամբ:

ԱՌԱՋՆԱԳԻԾ. ՄԵՐ ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ Է

Հայ-ադրբեջանական սահմանագոտու առավել վտանգավոր տեղամասերն արդեն քանի տարի է՝ հսկում են պայմանագրային զինծառայողները: Նրանք դեռ ժամկետային ծառայության տարիներից որոշակի փորձ, հմտություններ ունեն: Եվ ընդունված է ասել, որ պայմանագրայինները առավել զգոն եւ վստահ են իրականացնում իրենց ծառայությունը, առավել հասուն որոշումներ ընդունում: Հանրապետության հյուսիսարեւելյան շրջանի հենակետերից մեկում դիրքի ավագն է ավագ սերժանտ Արտաշես Բայրամյանը: Երիտասարդ զինվորականը հասցրել է աչքի ընկնել իր մասնագիտական որակներով, իսկական մարտիկի համարում ձեռք բերել: Հակառակ դեպքում, նրան չէր վստահվի մարտական պայմաններում անձնակազմ ղեկավարելու պատվաբեր եւ պատասխանատու գործը: