Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Զորամասում ամփոփիչ և ավարտական քննություններ են։ Որոշում ենք չխանգարել քննական կարևոր գործընթացը, պարզապես շրջայց կատարել։ Ակումբի շենքի կողմից հնչող խրոխտ երաժշտությունը մեզ տանում է այդ ուղղությամբ։ Նվագախմբի տղաներն իրենց պարապմունքներն են անցկացնում, բոլորն էլ երաժշտական կրթություն ունեն, ավարտել են Կոմիտասի անվան կոնսերվատորիան, տարբեր երաժշտական ուսումնարաններ։

ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԴԻՄԱՑԿՈՒՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ

«Անցած տարիների համեմատ նորակոչիկների ֆիզպատրաստվածության մակարդակի դրական միտումներ են նկատվում, սակայն առավել զարգացած է ուժային վարժությունների կատարողականությունը, քան դիմացկունությունը»,- ամփոփելով 2015 թվականի ֆիզպատրաստության արդյունքներն ու ներկայացնելով անձնակազմի վիճակը՝ հայտնում է գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի ֆիզպատրաստության պետ, մայոր Թովմաս Մանուկյանը:

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ

…Աշխատասենյակիս դուռը բացում է սևազգեստ մի կին: Գոռ Օհանյանի բարեկամուհին է՝ տիկին Նազիկը: Բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 17-ին, երբ հակառակորդը երեք կողմից հարձակվել էր առաջնագծի դիրքերից մեկի ուղղությամբ, ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի գլխավորությամբ զինվորները մարտի են բռնվել: Հրամանատարը մահացու վիրավորում է ստացել, բայց նրանց հաջողվել է հետ շպրտել զինված հակառակորդին:

ՈԳՈՎ  ՈՒԺԵՂՆԵՐԸ

Մայոր Արամ Արշակյանը, կապիտաններ Սերգեյ Հակոբյանն ու Գայ Սիրականյանը ծառայում են առաջնագծում, իրականացնում մարտական հերթապահություն: Նրանց երիտասարդությունն անցնում է խրամատներում: Նրանց համար չկա ցերեկ ու գիշեր, տոն եւ հանգստյան օր: Սովորել են լարվածությանը շփման գծում, կրակոցներին, դիպուկահարների աշխուժությանը: Իսկ նոր պատերազմի հավանականության մասին խոսակցություններին էլ արձագանքում են. «Խաղաղություն՝ որպես այդպիսին, առաջնագծում երբեք էլ չի եղել»:

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում դեկտեմբերի 7-ից 12-ը անցկացվեցին կրտսեր հրամանատարական կազմի ուսուցման դասընթացների ամփոփիչ քննությունները: Մինչև տարեվերջ զինված ուժերի զորամասերի սերժանտական կազմը կհամալրվի նորեկներով: Ուսումնական զորամասի հրամանատարը գոհ է քննությունների արդյունքներից՝ նշելով, որ իր ղեկավարած ստորաբաժանումը վեց տարի անընդմեջ լավ արդյունքներ է գրանցել:
Ամփոփիչ քննություններ հանձնեցին այս տարվա հունիս-հուլիս ամիսներին զորակոչված կուրսանտները: Բարեհաջող քննություններ հանձնելուց և կոչում ստանալուց հետո նրանք ծառայության կանցնեն այն զորամասերում, որոնց ամրագրվել էին զորակոչվելուց՝ վիճակահանությամբ:

ԿՈՓՎԱԾ՝ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՐԵՆ

Ուսումնական զորամասում ավարտվեցին ամփոփիչ եւ ավարտական քննությունները
Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում ուսումնական փուլի ավարտական քննություններ են£ Վեց տարի անընդմեջ լավագույնը ճանաչված զորամասը դարձյալ պայքարում է լավագույնի կոչմանն արժանանալու համար: Ամփոփիչ քննություններից լավ արդյունքներ ցույց տվեցին փոխգնդապետ Գրիգոր Բաբայանը, մայորներ Արշակ Մանվելյանն ու Գուրգեն Բաբայանը, կապիտաններ Արթուր Հարությունյանն ու Հրանտ Գալստյանը, կուրսանտներ Մկրտիչ Գեւորգյանը, Հովհաննես եւ Մարտին Թոփչյանները:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ՀԵՆՄԱՆ ԿԵՏՆ Է

Մկրտիչ Գեւորգյանը ծառայում է գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում։ Զորամասի լավագույն զինվորներից է։ Բարեխիղճ եւ նվիրված ծառայության համար բազմիցս հրամանատարության կողմից խրախուսվել է։ «Մկրտիչը մարտկոցի հասարակական ակտիվների խմբի մեջ է ընդգրկված։ Բոլոր բնագավառներում օրինակելի, բազմակողմանի զարգացած երիտասարդ է»,- այսպես է բնութագրում իր ենթակային կապիտան Հմայակ Աշոտյանը։