Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԱՆԿԵՂԾ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՄԱՐԴԸ

Հերնան Կույումջյան-Բերգամալին 14 տարեկանում ծառայության է անցել Չիլիի ռազմածովային ուժերում՝ ծառայելով 44 տարի: Զբաղեցրել է 30-ից ավելի տարբեր պաշտոններ։ Հերնան Կույումջյանն իր զինվորական կարիերան ավարտել է որպես պաշտպանության պետական շտաբի ղեկավար:

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եղնիկ Վաչոյին հանդիպեցի դոսաֆի գարաժում։ Ոստիկանության աստիճանավոր էր, «Դուշման» Վարդանի ընկերը։ Նրա հետ միասին կռվել էին թե՛ Աֆղանստանում, թե՛ Արցախում։

Ո՞Վ Է ՓԱԿԵԼՈՒ ԴՈՒՌԸ

Ոչ ոք չհամարձակվեց հարցնել նրան. «Այդ ո՞ւր ես գնում, Մարգարի՛տ, ո՞ւր ես գնում այդպես անվրդով, այդպես անառագաստ` չմայրացած»: Չհարցրին, որովհետև նախօրոք գիտեին պատասխանը. «Ամեն ինչ իր ժամանակն ունի»:

ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Քսան տարի առաջ՝ փետրվարի 27-ին, Սամվել եւ Ժենյա Օրդուբեկյանների ընտանիքում ծնվեց անդրանիկ որդին՝ անսահման ուրախություն պատճառելով ծնողներին: Արցախյան թոհուբոհով անցած ազատամարտիկ Սամվելը առաջնեկին անվանակոչեց պատերազմում զոհված ընկերոջ պատվին՝ Արայիկ:

ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄԵՐՆ Է

Գուրգենը Հայրենիքի փրկության զոհասեղանին դրեց ամենաթանկը՝ կյանքը: Գուրգենն իր քաջությամբ ցույց տվեց, որ մարտական ոգին, հայրենասիրությունը, քաջությունը կարող են շատ ավելի հզոր լինել, քան ռազմական տեխնիկան, զորքի թվաքանակը: Նա բանակին տվեց ինչ կարող էր՝ սեր, հավատ, վստահություն:

ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ...

«Ես մի քանի ժամից մեկնում եմ: Ոչ ոք ինձ չի հրամայել, չի խնդրել, մեկնում եմ սեփական կամքով եւ մեծ ցանկությամբ, քանզի գտնում եմ, որ ճիշտ եմ վարվում, որովհետեւ գնում եմ պաշտպանելու Հայրենիքս, մորս, հորս գերեզմանը… Գնում եմ, որ գամ, իրավունք չունեմ զոհվելու, երեսունհիգ տարեկան եմ, կիսատ գործեր շատ ունեմ…»: Այս փոքրիկ պատառիկը որպես սրբազան մասունք տանը պահվող նամակից է, որ պատերազմ մեկնելուց առաջ Գարիկն ուղղել էր կնոջն ու իր երեք անչափահաս զավակներին՝ Էդգարին, Արթուրին, Արցախուհուն…:

ԽՐՈԽՏ ՈՒ ԱՆՎԵՀԵՐ՝ ԱՆՎԱՆ ՊԵՍ

1996 թվականի հունվարի 21-ին Արմավիրի մարզի Արեւիկ գյուղում բնակվող Կիրակոսյանների գերդաստանում տոն էր: Կարապետ Կիրակոսյանի ընտանիքում մի նոր արու զավակ էր ծնվել, որին Գոռ անունով կնքեցին: Հետագայում ապրած կյանքով ու հերոսական մահով իր Գոռ՝ խրոխտ, հպարտ, սեգ անվանը արժանի հայորդի եղավ: