Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՆԱ ԽՈՍՈՒՄ Է ՀՈԳՈՒԴ ՀԵՏ

Առաջին անգամ օրթոպեդ- ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը լսեցի տարիներ առաջ, երբ հարցազրույց էի անում ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի հետ: Նա անթերի էր քայլում, և ապշած մնացի, երբ իմացա, որ Արցախյան պատերազմի ժամանակ 20-ամյա տղան կորցրել է ոտքը:

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ» (ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ)

Օրը անցավ լարված: Եղա 136-ում: Տղաների վիճակը շատ լավ է: Ամեն պահի սպասում ենք հակառակորդի հարձակմանը: Գիշերվա ժամը 1:00- ն է, և կրակոց չկա: Դա ավելի է սրում վիճակը. թշնամին կարծես դավադրություն է պատրաստում: Մեր տարածքի բոլոր պոստերում լռություն է: Գիշերը ահավոր մութ է: Այսօր չերևացին նաև անօդաչու սարքերը, ու դա է՜լ ավելի է նյարդայնացնում:

«ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԽՓԵՑԻՆ ԻՆՁ ՈՒ ՎՐԻՊԵՑԻՆ»

Ռաֆայելի այցն անակնկալ էր։ Մտել է իմ աշխատասենյակն ու ժպտում է հազար տարվա ծանոթի պես։ Ուշադիր նայում եմ դեմքին, ճիգ եմ անում հիշելու։ Գեղեցիկ տղա է, նուրբ, բայց անծանոթ դիմագծերով։ Իսկ աչքերը կապույտ-կապույտ են։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Օլիմպիական 31-րդ խաղերի արծաթե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թ. մարտի 25-ին Էջմիածնում։ Չորս տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա: Ըմբշամարտով սկսել է զբաղվել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։ 2006 թ.-ին դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող, 2008 – 2009 թթ.-ին՝ աշխարհի պատանեկան առաջնությունների մրցանակակիր:

ԵՐԲ ԱՆՑԵԼ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Իմ երկրորդ ընտանիքն է սահմանը: Սահմանն ինձ համար սկսվում է սեփական ընտանիքիցս և վերջանում է մեր հայրենի եզերքով. սա ինձ լրացուցիչ լիցք, ուժ է հաղորդում: Պատերազմն իմ մեջ շատ բան փոխեց. ծառայությունս զորքերում շարունակելու մեծ ցանկություն ունեի: Ծառայության անցա զորամասի բոլոր ստորաբաժանումներում: Երբ դեռ պայմանագրային գումարտակի հրամանատար էի, չորս տարի անընդմեջ իմ ղեկավարած գումարտակը ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն պայմանագրային գումարտակ, իսկ ես էլ՝ պայմանագրային գումարտակի լավագույն հրամանատար:

ՆԱԻՐԱՆ` ԱՆՁՆՎԵՐ ՈՒ ՔՆՔՈՒՇ ՀԱՅՈՒՀԻՆ...

Երկար մտածեցի, թե ինչպես սկսեմ խոսքս ՀՀ ՀՕՊ զորքերի զինվոր Նաիրայի մասին: Մտաբերեցի մեր հանդիպումը Երևանի Երկրապահ կամավորականների գրասենյակում և մեր երկարատև զրույցները կյանքի, մարդկանց, հայրենիքի մասին:

ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ

Արտակ Օնիկի Ասլանյանը ծնվել է 1964թ. սեպտեմբերի 6-ին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի լեռնամետալուրգիական ինստիտուտ: 1986-87թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո աշխատանքի է անցել տեղի պղնձամոլիբդենային կոմբինատում: 1993թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության վաշտում` որպես դասակի հրամանատար: