Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՎԱՌՎՈՂ ԳՈՒՅՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ

Մեծ-մեծ երջանկություն է զենք առնել ու կռվել հայրենիքիդ ազատագրության համար: Առավել մեծ երջանկություն է կանգնել սեփական ազատ ու անկախ հայրենիքի սահմանին ու պաշտպանել սեփական հողը: Ես զրկված եմ եղել այդ երջանկությունից: Բայց կա մի մեծ բարեբախտություն յուրաքանչյուր հայի համար` մեր Տունը կանգուն է, ու մենք ենք մեր Տան տերը:

Հայոց բանակում սպա-զինվոր, զինվոր-զինվոր հարաբերությունները կլինեն կանոնադրային կամ նույնիսկ ավելի քան կանոնադրային, եթե բոլոր հրամանատարները լինեն իմ հրամանատարների նման:
Ծառայել եմ սահմանային զորամասում, որտեղ ծառայելը, առանց չափազանցության, համարում եմ հերոսություն թե՛ սպաների, թե՛ զինվորների համար: Երբ ծառայում ես մի զորամասում, որը գտնվում է հակառակորդի հետ շփման առաջնային գծում, մոտակա քաղաքը գտնվում է 40-50 կմ հեռավորության վրա, իսկ եղանակային պայմանները խստաշունչ են, չընկճվելու միակ հնարավորությունդ մնում է մարդկային, ընկերական հարաբերությունները: Երբ -200C սառնամանիքին, ոտքով դիրքեր բարձրանալիս ընկերդ կամ առավել ևս քեզնից ավելի ֆիզիկապես ուժեղ հրամանատարդ ձեռքիցդ բռնած օգնում է, նոր ես հասկանում, թե ինչ է ընկերությունը, մտերմությունը:

ԵՎ ԲԱՑՎԵՑԻՆ ԳՈՑՎԱԾ ԴԱՐՊԱՍՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ

Ազգովի տոնեցինք պատմական ևս մի հաղթանակ՝ Բերձորի (Լաչին) ազատագրման օրը: Հայոց 2 հատվածների՝ Մայր Հայաստանի և Արցախ աշխարհի միջև երկար ժամանակ արգելք ու չարիք հանդիսացող Լաչինը 1988 թվականից դարձավ գոցված դարպաս: Իսկ մեր ժողովրդի երազանքը՝ Արցախ-Մայր հայրենիք ՄԻԱՑՈՒՄԸ միայն այդ գոցված դարպասների բացումն էր բերդաքաղաք Շուշիի ազատագրումից հետո: Վերջապես կայացավ միացումը. կյանքի ճանապարհով սկսվեց երթևեկը: Լաչինը դարձավ Բերձոր, շրջանը Քաշաթաղ՝ ներառյալ Կովսական, Քաշունիք, Բարկուշատ և այլ պատմական գավառներ: Այսօր շրջանում բնակվում է մոտ 10000 բնակիչ, այդ թվում՝ սիրիահայեր:

ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԿԻՆ ԶԱՐԿՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ

Հզոր, ուժեղ եւ ամուր պետություն ունենալու համար անչափ կարեւոր է նաեւ վաղվա մեր քաղաքացիներին ճիշտ կրթելն ու դաստիարակելը: Այս առումով մեծ պատասխանատվություն են կրում հատկապես կրթարանները: Պետք է արձանագրել, որ վերջին շրջանում դպրոցներում է՛լ ավելի մեծ ուշադրություն են հատկացնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Մեր հերթական այցը Երեւանի Յ. Լեփսիուսի անվան N 88 դպրոցն էր, որտեղ պետք է կայանար «Հող իմ կիսված, սիրտ չկիսվող» խորագրով միջոցառումը:

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

1994 թվականն էր: Հայտարարվեց ժամանակավոր հրադադար: Հայ ազգին այնքան պետք էին արու զավակներ, որպեսզի ժամանակավոր հրադադարը հասցնեին վերջնական խաղաղության: Մայիսի 19-ին մեր շրջապատում բոլորը աչքալուսանք էին տալիս միմյանց. մեր օջախում ծնվել էր արու զավակ, թոռնիկս` Արտավազդ Աշոտի Կլեկչյանը:

Շուտով որդիս կզորացրվի: Նա որոշել է ուսումը շարունակել ՀՊՃՀ-ի հեռակա ուսուցման բաժնում և դառնալ զինվորական, ինչպես իր հրամանատարները` փոխգնդապետ Կ. Դավթյանը, մայորներ Սամվել Լալայանը և Խաչի Իսունցը, որոնք հայոց բանակի կազմավորման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել` մարտնչել են թշնամու դեմ` ազատագրելով մեր նախնյաց հողերը: Որքան էլ հայորդիները տանը, ուսումնական հաստատություններում հայրենասիրության դասեր առնեն, համաձայնեք, որ դրանք համեմատելի չեն այն դասերի հետ, որ նրանք ստանում են բանակում, հատկապես` իրենց ազատամարտիկ հրամանատարներից, որոնք գիշերուզօր զինվորներ են կրթում, նրանց հաղորդում իրենց հարուստ ռազմական գիտելիքներն ու փորձը` բարձր պահելով ազգային ոգին:

ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Մայիսի 16-ին Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութա-գործնական կենտրոնի ցուցասրահում լուսանկարների ցուցահանդես էր` «Մենք մարտնչել ենք հայրենիքի համար» խորագրով: Ցուցահանդեսի համար հիմք էր ծառայել մեկ տարի առաջ «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ եւ ՊՆ աջակցությամբ հրատարակված «Մենք մարտնչել ենք հայրենիքի համար» գիրք-ժողովածուն (խմբագիր՝ Էռնա Ռեւազովա, լուսանկարիչ՝ Գայանե Հարությունյան), որում տեղ էին գտել պատերազմի վետերանների հուշերը (դրանք գրառել էին սլավոնական համալսարանի ուսանողուհիները) եւ նրանց լուսանկարները: