Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»



1994 թվականն էր: Հայտարարվեց ժամանակավոր հրադադար: Հայ ազգին այնքան պետք էին արու զավակներ, որպեսզի ժամանակավոր հրադադարը հասցնեին վերջնական խաղաղության: Մայիսի 19-ին մեր շրջապատում բոլորը աչքալուսանք էին տալիս միմյանց. մեր օջախում ծնվել էր արու զավակ, թոռնիկս` Արտավազդ Աշոտի Կլեկչյանը:

-Արդեն մեկ տարի է` ծառայում ես Արցախում: Դու և քո ընկերները պաշտպանում եք մեր հողը և ապահովում խաղաղ երկինք հայ ժողովրդի գլխավերևում: Կարդում եմ որպես պարգևատրում ստացած քո պատվոգրի տողերը և չեմ կարող ուրախությունից չհուզվել ամեն մի բառի համար. «Պարգևատրվում է ՀՀ և ԼՂՀ անկախության 21- ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղում լավագույն գիտելիքներ ցուցաբերելու համար»:

Սիրելի՛ թոռնիկ, շնորհավորում եմ ծննդյանդ օրը, թող Աստծու ձեռքը քո և քո զինվոր ընկերների գլխից անպակաս լինի: Ցանկանում եմ խաղաղ ծառայություն:

Սեդա տատիկ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն


23/05/2013