Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Վերջերս շնորհակալական նամակ ենք ստացել զորամասից, որտեղ ընդգծվում է ընտանիքի դերը լավ զինվորի դաստիարակության գործում։ Այո՛, այդպես էլ կա։ Մենք՝ ծնողներս, պարտավոր ենք հայրենիքի համար պիտանի մարդ, քաղաքացի ու զինվոր դաստիարակել։ Ցավոք, ոչ բոլոր ծնողներն են դա գիտակցում։

Երկի՛ր հայրենի, լեռնաշխա՛րհ հայոց,
Մարդկության օրրան, Երկի՛ր ավետյաց,
Դու անպարտ արյաց ոգու հանգրվան,
Լեռնաշխարհ հայոց, Երկի՛ր բարության։

ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Որդիներս` Արսենն ու Դավիթը, ծառայում են հայոց ազգային բանակում, սահմանային զորամասերում: Մեր ընտանիքի համար պատիվ է, որ հայրենասեր, բարեխիղճ ու պարտաճանաչ զավակներ ենք ուղարկել ծառայության: Ես երջանիկ մայր եմ, որովհետեւ տղաներովս հպարտանալու եւ ուրախանալու շատ առիթներ եմ ունեցել, նրանց ծառայության ընթացքում շնորհակալական նամակներ եմ ստացել հրամանատարներից:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Ճանապարհին գնդապետ Դ. Միքայելյանը ասում է. «Լավ է, որ անցնենք այս թեւի բոլոր հենակետերով, ճիշտ է, ճանապարհը երկարում է, սակայն զինվորները շատ կուրախանան, կոգեւորվեն, մանավանդ որ իմանան «Հայ զինվոր» թերթից եք»։ Մեքենայի ձայնից արդեն կացարանի առջեւ կազմ ու պատրաստ շարվել են զինվորները։ Հենակետի ավագ, լեյտենանտ Արմեն Ալեքսանյանի զեկույցից հետո մտնում ենք կացարան։ Այն մաքուր է, կահավորված։ Հենակետի ավագը ներկայացնում-ծանոթացնում է տղաներին։

Ադրբեջանական բանակում մահերի թվի աճն անհանգստացրել է իշխող վերնախավին: «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ նրա ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիեւը զրուցել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ եւ հանդիմանել նրան` բանակում առկա թերությունների համար: Աբիեւին ասվել է, որ ադրբեջանական բանակում զինծառայողների հաճախակի դարձած մահերը լուրջ վնաս են հասցնում քաղաքական իշխանության հեղինակությանը:

... ՈՒ ԻՄ ՔԱՂԱՔՆ ԻՆՁ ՀԶՈՐ  ԿԹՎԱ

Տարիներ հետո, երբ ռումբերի դժոխային ոռնոցն ու մեռնող ընկերոջ հառաչը այլեւս չեն դառնա կեսգիշերային մղձավանջ, եւ պատերազմի պատկերները կմնան անցյալում, թողնելով բութ ցավ ու անվերջ նվացող սպի՝ սրտի, հոգու, թե ուղեղի մեջ, նա ժպիտով կհիշի անցյալն, ու ես չեմ կարողանա տարրալուծել նրա ժպիտի բաղադրությունը։ «Նրանք չգիտեին՝ ինչ է պատերազմը։ «Մարմնակրթական երիտասարդական միություն» կազմած 110 պատանիներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է զգում մարդը, երբ քայլում է մահվան հետ կողք-կողքի… երբ կյանքի ամեն վայրկյանը կարող է լինել վերջինը…

Երազում իբրեւ ես գտնվում եմ մի հարթ, կանաչ տարածության մեջ։ Դաշտավայրի միջով հոսում էր լայնահուն, առատահոս մի գետ, որի ջրերը, սակայն, սեւ-սեւ էին, պղտոր, գիշերվա մթության նման։ Իբր այդ գետի ափին մի բա՜րձր-բարձր աշտարակ էր կանգնած, որտեղ հերթով, հատ-հատ բարձրանում էին ջոկատի տղաներն ու ջրացատկորդների նման նետվում գետի էդ մութ ջրերի մեջ։