Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ



Երկի՛ր հայրենի, լեռնաշխա՛րհ հայոց,
Մարդկության օրրան, Երկի՛ր ավետյաց,
Դու անպարտ արյաց ոգու հանգրվան,
Լեռնաշխարհ հայոց, Երկի՛ր բարության։

Կրկն. Փա՛ռք արքայական տոհմերիդ անհաղթ,
Փառ՛ք զինվորներիդ կամքին անվարան։
Փառքդ դարեդար զրնգում է հաղթ,
Փառքով են գալու դարերդ ապագա։

Մասիսն է եղել մեզ սեգ պահապան,
Նեմրութը՝ հայոց Ոգու գահակիր,
Սասունն ու Վանը՝ դրոշ հաղթության
Տուն վերադարձող մեր զավակների։

Կրկն. Փա՛ռք արքայական տոհմերիդ անհաղթ,

Ապրենք մեր երկրում վեհ օրենքներով,
Շենացնենք քեզ միշտ, անպա՛րտ Հայաստան։
Ճախրի՛ր մեր երկրում, Ոգի՛ հայկական,
Թող դարեր ապրի մեր մայր Հայաստան։

Կրկն. Փա՛ռք արքայական տոհմերիդ անհաղթ,

Մարի Բարսեղյան-Խանջյան

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Բանակ և հասարակություն


29/08/2012