Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1087) 14.05.2015 – 20.05.2015

ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿՈՎ ԳՆՎԱԾ ՊԱՊՍ

Երբ Երևանից առաջին անգամ գնացի Լիբանան, 1991 թվականն էր: Պատերազմը նոր էր ավարտվել: Բեյրութում փլատակների մեջ փոքր Փարիզը չտեսա (Բեյրութը հաճախ են համեմատում Փարիզի հետ` անվանելով Արևելքի Փարիզ), բայց ավելի ցնցող բան տեսա` փոքրիկ Հայաստան: Զգացողություններս խառն էին` մանկությունից լսած, բայց չտեսած ազգականներ, անսովոր հայերեն, միայն հայերեն գրված խանութների ցուցանակներ, որ այդ տարիներին և հիմա էլ Հայաստանում այդքան հաճախ չես հանդիպի: Անթիլիասի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մտա, Դեր Զորից բերված ոսկորները սարսափազդու էին, սոսկումով նայում էի, և միայն մի միտք էր ուղեղս մուրճի պես զարկում` ո՞րն է արդարությունը:

ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ տարբեր երկրներում տեղի ունեցան ոգեկոչման միջոցառումներ, հանրահավաքներ ու քայլարշավներ: Կանադայում ապրող հայերը նույնպես հավաքվել էին Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու:
Միջոցառումներն սկսվեցին Տորոնտոյի կենտրոնական փողոցներով անցնող քայլարշավով, որին մասնակցում էին նաև այլազգիներ: Քայլարշավի սկիզբը դրվեց Տորոնտոյի Քուինս այգում՝ Կառավարական շենքի մոտ, որտեղ ելույթ ունեցան և իրենց հարգանքի խոսքն ասացին Օնտարիո նահանգի վարչապետ Կեթլին Ուինը, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, Կանադայի կառավարության հայտնի քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Կանադայում հայկական եկեղեցիների եպիսկոպոսներ, քահանաներ և այլք:

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ

Հայրենական Մեծ պատերազմում մեր հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին էր նվիրված հանդիսավոր միջոցառումը, որը տեղի ունեցավ փոխգնդապետ Վանո Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Ազարյանի բացման խոսքից հետո հնչում է ՀՀ պետական օրհներգը: Գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը, գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանը և Հայրենական Մեծ պատերազմի վետերան Հ. Սահակյանը կտրում են հուշարձանի ժապավենը:

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՎԱՂՎԱ ԶԻՆՎՈՐԻՆ

Օրերս «Աշխատանք» մարզական ընկերությունում «Այկինդո» կարատեի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի 7-րդ փակ առաջնությունը, որին մասնակցեցին տասնյակ մարզիկներ հանրապետության քաղաքներից ու մարզերից: Մրցանակային տեղեր գրավածները իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի բաց առաջնությանը, ինչպես նաև «Եվրոպա», «Եվրասիա», «Կովկաս» միջազգային մրցաշարերին:

ԱՅԳԵՀՈՎԻՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԵՌԼԻՆ

Մեր փոքրիկ Ջերմուկ քաղաքն էլ ունի Մեծ Հայրենականի մասնակից վետերաններ, որոնցից, ավաղ, ոչ ոք այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ: Սակայն մենք նրանց երբեք չենք մոռանում:
Չէ՞ որ նրանք մեր քաղաքի պատմությունը կերտողներն են` բանվորներ, շինարարներ, մտավորականներ:
Մեծ Հայրենականի մասնակիցներից էր նաև վաստակաշատ մանկավարժ Արամ Ամիրջանյանը: Ջերմուկում մեծից փոքր ճանաչում ու հարգում էին այդ բարի և համեստ մարդուն, իսկական մտավորականին:

ՈՒՅԾԵՑԻ ՎԵՐՋԻՆ ՎԵՏԵՐԱՆԸ` 301-ՐԴԸ

94-ամյա Խաչատուր պապը Սյունիքի մարզի Ույծ գյուղից է: Իրենց գյուղից պատերազմին մասնակցել է 301 մարդ, նրանցից 157-ը տուն չի վերադարձել:
-1943 թ. հունվարի 3-ից սկսեցին հարձակումը. ազատագրեցինք Ռոստովը, Օդեսան, Կալինինգրադը, հասանք Ռումինիայի սահմանին: Չեխոսլովակիա, Բուլղարիա, Վիեննա, աշխարհի ո՞ր ծայրում չեմ եղել,- հուշերի կծիկը բացել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Խաչատուր Զախարյանը ու պատմու՜մ է…

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 ավագ դպրոցի 11-ի Բ դասարանի աշակերտները իրենց դասղեկ, պատմության ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի հետ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը, ուսմասվար Ասյա Խաչատրյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր: Միջոցառման սկզբում աշակերտները կարճ ու ամփոփ տեղեկատվություն տվեցին ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած մեծ և փառավոր հաղթանակի մասին: