Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1087) 14.05.2015 – 20.05.2015

ՎԱԿՈՒՆԻՍ

Շալուա գետի հովտում դարեր ի վեր մեր պապերն են ապրել, սակայն 18-րդ դարակեսին տարածքը գրեթե հայաթափ եղավ ու դարձավ վտանգավոր անջրպետ Արցախի և մայր հայրենիքի մեջտեղում: Արցախյան շարժումը կարևորվեց նաև նրանով, որ բացի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից, ազատագրվեցին նաև Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝ Հակարի գետի ամբողջ ավազանը: Հայոց երբեմնի բնօրրանի ազատագրումը հեշտ չեղավ, հարյուրավոր հայորդիներ մարտիրոսվեցին, ու վերստին հայացան Քաշաթաղն ու Վայկունիքը, Հաբանդն ու Աղահեճքը և այլ տարածքներ:

ՊԱՊԻՍ ԲԵՂԵՐԸ

Երեխաների ներկայությամբ այդ մասին խոսում էին ասես վախվխելով: Ամեն ինչից զգացվում էր, որ իրենք խորհրդավոր ու սարսափելի ինչ-որ բան գիտեին և չէին ցանկանում, որ երեխաները հաղորդակից լինեն դրան: Այդպես են վարվում, երբ տանը հանգուցյալ կա, և չեն ցանկանում, որ դեռևս մահվան սարսափին ու խորհրդին անտեղյակ երեխաներն իմանան այդ մասին:

Ասում են` երբ մարդու ձեռքն անդամահատում են, նա դեռ երկար ժամանակ զգում է նրա կարծեցյալ գոյությունը: Կորցնելով Արեւմտյան Հայաստանը, անդամահատել են մեր աջ բազուկը, եւ մենք ընդմիշտ զգալու ենք այդ անվերադարձ կորստի ցավը…
Նոր բազուկ չի աճի, բայց մենք սովորեցինք կռվել ձախ բազկով նույնքան վարպետորեն, կատաղի, վրիժառու սրտի ամբողջ ավյունով:

ՀԱՅԵՐԸ ՌԴ ԲԱՆԱԿՈՒՄ

Սերգեյ Հովսեփի Ավագյանցը ծնվել է 1957 թ.-ի ապրիլի 6-ին, Երևանում, ԽՍՀՄ ռազմածովային ուժերի սպայի ընտանիքում: Ավարտել է Պ.Ս. Նախիմովի անվան սևծովյան բարձրագույն ռազմածովային վարժարանը, այնուհետև սովորել է ծովակալ Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:

ԵՄԵՆՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՍԱՈՒԴՅԱՆ ՆԱՎԹՆ Է

Շուրջ մեկ ամիս ծագած և սրացող եմենյան ճգնաժամը կարող է դառնալ համաշխարհային խնդիր, քանի որ մեծանում է նրա ազդեցությունը աշխարհաքաղաքական խոշոր գործընթացների վրա և փոխում գերտերությունների ներգրավվածության ձևաչափը: Այն ուղղակի կապված է նավթի միջազգային շուկայի վերաբաշխման նոր գործընթացների հետ, և այդ շրջանակներում երբեմնի դաշնակիցները հետզհետե հայտնվում են բաժանարար գծերի տարբեր կողմերում:

ԺԱՄ ԱՌ ԺԱՄ ԼԱՐՎՈՒՄ ԵՆ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

BBC. Իրանի հոգեւոր առաջնորդի՝ Խամենեի աշխատակազմի ղեկավարը` Գոլփայեգանին, օրերս Թեհրանում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում իշխող «Ալ Սաուդ» տոհմանունը մոտ ժամանակներս «Ալ Սողութի» կվերածվի (բառախաղ է՝ «սողութը» կործանում է նշանակում):

ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Մայիսի 4-ին Էստոնիայի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունն է մեկնարկել։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող։
«Siil 2015» անունը կրող զորավարժությունն անցկացվելու է մինչև մայիսի 15-ը։ Այն փոխարինելու է ամեն տարի Էստոնիայում անցկացվող «Գարնանային փոթորիկ» զորավարժությանը։ Վարժանքներին մասնակցելու են ժամկետային զինծառայողներ, զինվորականներ, պահեստազորայիններ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների զորախմբեր։