#14 (1032) 17.04.2014 – 23.04.2014
Օրերս Նոր Նորք վարչական շրջանի ուսումնական հաստատությունների միջև անցկացվեց կրակային պատրաստությունից հուշամրցաշար՝ նվիրված սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 55-ամյակին։
Միջոցառման նպատակը նախազորակոչային տարիքի աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակ-հասարակություն կապի ամրապնդումն էր։
Գաղտնիք չէ, որ ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը մեծապես կախված է արագ, ճիշտ ու ժամանակին ախտորոշումից։ Ուստի և մենք որոշեցինք նախ այցելել Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի ռադիոլոգիական բաժանմունք։
Բժշկական պրակտիկայում ռադիոլոգիական տվյալները գործածվում են ախտորոշման նպատակով՝ պարզելու մարդու օրգանիզմի անատոմիական փոփոխությունները։ Դրանց շնորհիվ հայտնաբերվում են նաև գաղտնի ընթացող հիվանդությունները (քաղցկեղ), սիրտ-անոթային խնդիրները, ախտորոշվում են առաջնային և մետաստատիկ ուռուցքները…
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը տոնում է հիմնադրման 21-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ գնացել էի ծանոթանալու-զրուցելու ապագա օդաչուների հետ: Պարզվեց, որ կուրսանտները մեկնել են ռազմական օդանավակայան՝ թռչելու: Ճանապարհվեցի օդանավակայան: Թռիչքահրապարակում հաջորդաբար գործարկվում են ուղղաթիռների շարժիչները, հանդարտ օդ են բարձրանում ծանր հսկաները, պտտվում երկնքում եւ որոշ ժամանակ անց վայրէջք կատարում: Ահա բացվում են օդաչուական խցիկները, դուրս են գալիս քսանը հազիվ բոլորած կուրսանտները: Դժվարանում եմ հավատալ, որ նրանք էին կառավարում ՄԻ-2-ը: Զարմանքս կրկնապատկվում է, երբ հրահանգիչը տեղեկացնում է, որ տղաներն ընդամենը երրորդ օրն են թռչում:
Պաշտպանության նախարարության շենքում նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալելու էր ծառայության մեջ աչքի ընկած կանանց և 10-ից ավելի երեխա ունեցող բազմազավակ մայրերին։ Ճեղքելով նախարարության մուտքի մոտ հավաքված ամբոխը՝ ես շտապում եմ հանդիպման։ Հանկարծ ինչ-որ մեկը բառացիորեն կտրում է ճանապարհս։
Մեր մոլորակի վրա թերեւս Դեզֆուլից ավելի վատ քաղաք չկա։ Կարծես արար աշխարհի կեղտը բերել, կուտակել էին այնտեղ։ Փողոցները նեղ էին ու ոլորապտույտ. այդ փողոցներով գնում էին մարդիկ, որոնք նման էին անդրշիրիմյան ուրվականների։ Նրանց հայացքները միայն մի բան էին արտահայտում` շոգ։
Երեք օրով ինձ գործուղել էին այդ գյուղաքաղաքը։ Անհայտացել էին ամերիկյան երկու «Ստուդուբեկր» զինվորական բեռնավտոներ, դրանք անհայտացել էին ոչ միայն բեռնված կիտրոնի փոշու պահածոներով, մոտավորապես տասներկու հազար պահածո, ավտոներն էլ էին անհայտացել, դրանց նեգր վարորդներն էլ։
Վերջերս, որպես հայ մարդ, ուրախություն ապրեցի, երբ իմացա` կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հայտարարել է, որ այս տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ուսուցանվելու են ազգագրական երգն ու պարը։ Հիանալի է։ Իսկ եթե այդ բանն արվեր նաև սփյուռքի դպրոցներում՝ անչափ հիանալի կլիներ, որովհետև ազգային մշակույթը ազգապահպանության գլխավոր երաշխիքներից է։