Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

«ՄԱՐԴԱՍԵՐՆԵՐԸ»

Հայ ընտանիքներին բռնությամբ տեղահանել էին ադրբեջանական տարբեր բնակավայրերից։ Կենտրոնական հեռուստատեսությամբ ադրբեջանցիների հարևանասիրությունն ու մարդասիրությունն էր գովերգում հայուհու անուն-ազգանունով մի կին, որն ամուսնացել էր ադրբեջանցու հետ։ Այսպես է պատմում ազատամարտիկը այդ կնոջ հետագա ճակատագրի մասին։

ԿԱՊԱՆԻ ԲՐԻԳԱԴԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

1993թ. ապրիլի 10-ին հակառակորդը ծածուկ անցնելով մեր սահմանը՝ մտավ Շիկահող գյուղի թիկունք՝ մտադիր լինելով փակել Կապան-Շիշկերտ ճանապարհը և իր տրամադրության տակ վերցնել Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերը: Սակայն բրիգադի հրամանատարության, անձնակազմի խիզախության և մարտական բարձր ոգու շնորհիվ թշնամին հետ շպրտվեց՝ կրելով մեծաթիվ կորուստներ: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բրիգադի հրամանատարության առջև խնդիր դրվեց համագործակցելու ԼՂՀ պաշտպանական ուժերի հետ, մասնակցելու Կուբաթլուի, Զանգելանի, Մինջևանի ազատագրման մարտերին, որը նույնպես հաջողությամբ իրականացվեց. մասամբ ազատագրվեցին պատմական Սյունիքի Բարգուշատ և Չավանդուր գավառները, որով էլ պայմանավորվեց Զանգեզուրի անվտանգությունը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ ԿԱՄ «ԱԶԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ

Գաղտնիք չէ, որ նման բարդ էթնոգենետիկ զարգացումների ժամանակաշրջանում ապրող հանրույթում ծավալվում են սոցիալ-հոգեբանական բարդ գործընթացներ: Այս առումով հատկանշական է ադրբեջանցի դոկտոր Այդին Ալիզադեի վերջերս լույս տեսած հոդվածը: Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորը նշում է, որ ադրբեջանցիները ներկայումս տառապում են «հայամանիա» հիվանդությամբ: Հետաքրքիր են նաև մեկ այլ ադրբեջանական մտավորականի` Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի խոսքերը. «Ադրբեջանցիները, որպես ազգ, դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել: Որպես ազգ ամբողջությամբ ձևավորվելու համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլ:

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԿԱՐԻՔ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18-ին ամփոփեց 2012 թ. աշխատանքային արդյունքները, խոսեց նաեւ առաջիկա անելիքների մասին: Նախարարը նշեց, որ տարին հունվարին ամփոփելը իր բացատրությունն ունի` զինված ուժերում ուսումնական տարին սկսվում է 2013 թ. փետրվարի 1-ից:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏՈՒՄ

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն` մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլևս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է:
Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Ուստի, Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական:

ՄԵՐ ՀՈՎԻԿԸ

Լուսանկարիչ Հովհաննես Սենեքերիմի Արմենակյան։ Սիրված անուն, վաստակաշատ մտավորական։ Կգան ու կանցնեն սերունդներ, սակայն Հովհաննեսի գործը կմնա։ Դեռ խորհրդային տարիներին ծառայության ընթացքում եղել է լուսանկարիչ։ Ծառայությունից հետո վերադարձել է հայրենի Ապարանի Վարդենիս գյուղ եւ աշխատանքի անցել շրջանային «Ծաղկունք» թերթում։ Այնուհետեւ տեղափոխվել է Երեւան եւ աշխատանքի անցել «Ավանգարդ» թերթում։ Այդ տարիներին ստեղծված բնության հրաշալի պատկեր-ակնթարթները մինչ օրս երազային զգացողություններ են արթնացնում մարդու հոգում։