Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան որակական իմաստով նշանավորվեց ոչ միայն իբրեւ նոր հերթական հանգրվան երկկողմ հարաբերություններում, այլ նաև արձանագրեց աշխարհաքաղաքական նոր իրավիճակ: Թեև այցի առանցքում Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցելու հետ կապված տնտեսական և իրավական հարցերի շուրջ քննարկումներն էին, ինչպես և տասնյակից ավելի պայմանագրերի ստորագրումը, այդուհանդերձ Ռուսաստանի ղեկավարի ներկայությունը Գյումրիում տեղակաված ռուսական 102-րդ ռազմակայանում և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարների մասին հայտարարությունները տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից միանգամայն այլ բնույթ հաղորդեցին այցին:

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԹՈՂ ՉԹԵՐԱԳՆԱՀԱՏԵՆ»

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, դեկտեմբերի 2-ի երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն:
ՌԴ Նախագահին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր բաժակաճառում Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հարյուրամյակների պատմություն ունեցող հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների ջերմության և անկեղծության վկայությունների մասին: Նախագահի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն ունի խոր արմատներ և փառահեղ ավանդույթներ, որոնք կարելի է բնութագրել որպես մեր ընդհանուր հարստությունը, սեփականությունը և հպարտությունը դարձած բարեկամության հիմքի վրա երկու ժողովուրդների մշտական մերձեցում:

ՕՐԻՆԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ

Զինակոչիկը բուժզննություն է անցնում զինկոմիսարիատում։ Եթե հայտնաբերվում է հիվանդություն, զինակոչիկը հետազոտվում է քաղաքացիական բուժհիմնարկների համապատասխան մասնագետների կողմից։ Այնուհետև բուժզննման է ենթարկվում հանրապետական բժշկական հանձնաժողովի կողմից։ Ի դեպ, սկսած գարնանային զորակոչից հանրապետական բժշկական հանձնաժողովը համալրվել է զինվորական բժիշկներով (50 տոկոս)։ Որևէ կասկածի դեպքում հանրապետական բժշկական հանձնաժողովը կարող է կրկին բուժզննման ուղարկել զինակոչիկին՝ օրենքով սահմանված կարգով։ Որպեսզի առողջ զինակոչիկը ապօրինի տարկետում ստանա, պետք է կաշառի այն չորս օղակների բժշկական կազմին։

ԶԵՆՔԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԶԱՆՑ

Անկասկած ՄՄ-21-ը լավագույն հրետանային զորամասի կարևոր և մարտունակ ստորաբաժանումներից է: Այն արագաշարժ է, մանևրող և առանձնանում է կրակի արդյունավետությամբ:
Զորամասի ուսումնական կետերից մեկում հերթական գործնական պարապունքն էր ընթանում: Մարտկոցի ավագ սպա լեյտենանտ Դավիթ Գրիգորյանը տարեվերջյան ամփոփիչ քննություններից առաջ հրետանային հաշվարկների տեսական գիտելիքներն ու դրանք գործնական աշխատանքում կիրառելու հնարավորություններն էր ստուգում: Հաճելի էր լսել զինվորների վարժ պատասխանը, հետևել գործողությունների արագությանը: Ոչինչ, որ տղաների մի մասը գրական հայերենին լավ չի տիրապետում, կարևորն այն է, որ սպան գոհ լինի իր զինվորների պատասխաններից, առաջադրանքի կատարումից:

1. ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՄԻՄՅԱՆՑ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանը, Հայաստանի կառավարության համաձայնությամբ և աջակցությամբ, հզորացնում է Հայաստանում գտնվող իր 102-րդ ռազմակայանը` ավելացնելով դրա սպառազինությունն ու անձնակազմի քանակը: Մասնավորապես, ռազմակայանի ռազմաօդային բաղադրիչն ուժեղացվում է մեկ ուղղաթիռային էսկադրիլիայով (18 ուղղաթիռ): Իր հերթին, ՀՀ կառավարությունը «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազային ժամանակավոր (քանի դեռ ռազմակայանը Հայաստանում է) օգտագործման համար տրամադրել է տարբեր նշանակության տարածքներ:

...ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ՏՂԵՐՔԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայրենասիրությունը այս երկիրը շենացնելն է, երկիրը ծաղկեցնելն է… Հզոր հայրենիք ունենալն է, հողիդ տեր ու զինվոր զգալն է: Հազար դժվարություն եմ տեսել, հազար դառնություն ու հիասթափություն ճաշակել, բայց տխուր կատակով միշտ էլ կրկնում եմ` հազար փետով էլ ինձ ծեծեն, ես իմ երկրից գնացողը չեմ, ու Աստված չանի, թե վտանգվի իմ երկրի խաղաղությունը, էլի կգնամ մարտի դաշտ:

ՀԵՆԱԿԵՏԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԸ

Մարտական հերթապահության պատշաճ կազմակերպման գործում անհնար է գերագնահատել հենակետի, դիրքի պատասխանատուների դերը: Հենց նրանց մարտավարամասնագիտական պատրաստության աստիճանից է կախված ծառայության հաջող կազմակերպման ընթացքը, իսկ պատասխանատուների պատրաստվածության մասին անմիջական կարծիքը ձևավորվում է առաջին իսկ հանդիպումից` զեկույցից: Զինվորի պարզ ու հասկանալի խոսքը, հագուկապը, տեսքն ու կեցվածքն արդեն իսկ որոշակի կարծիք կազմելու նախադրյալներ են ստեղծում մարտական հերթապահության իրականացման մասին: