Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 19-ին 5-րդ բանակային զորամիավորումում կայացավ ենթակա զորամասերի 2016 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքների ամփոփումը: Բացման խոսքով հանդես եկավ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը՝ ներկայացնելով հաստատված աշխատակարգը, արծարծվող թեմաները:

ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Օրերս 1-ին բանակային զորամիավորումում անցկացվեց բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ենթակա զորամասերի հրամկազմի ներգրավմամբ: Զորավարժության նպատակը տարբեր օղակների հրամանատարների և շտաբների գործնական ունակությունների կատարելագործումն էր, ինչպես նաեւ՝ ստորաբաժանումները մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի բերելու« մարտական գործողություններ վարելու ժամանակ ներդաշնակման« անձնակազմի դաշտային վարժվածության բարձր աստիճան ապահովելը:

«ARMHITEC-2016»՝ ԱՌԱՋԱԴԵՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

«Yerevanexpo» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը անցկացվեց սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմաարդյունաբերության նորարարական մշակումները: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժան, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար անձինք, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ:

ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 10-ից 14-ը գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն:

ՄԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԸ

Հրթիռահրետանային զորքեր… Ի զուր չէ, որ հրետանին անվանում են «պատերազմի աստված». այն այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր միջոցն ու ուժն է: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը, ինչպես և մեր մյուս զորատեսակները, ծնվել և թրծվել են Արցախյան պատերազմի բոցերում: Սրանով էլ պայմանավորված է նրանց կենսունակությունն ու բարձր մարտական ոգին: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը՝ մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես և ողջ մարտական գործողությունների դաշտում:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ

Հոկտեմբեր 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Եսկովի հանդիպումը, որը կազմակերպվել էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման շրջանակներում:

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻԻՀ ՊՆ և ԶՈՒ ԱՋԱԿՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: