Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեվդարիանիին` Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` «Ալագյազ» ուսումնական կենտրոնում անցկացվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զորավարժություն:

ՀՀ ՊՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում զինված ուժերի հրթիռահրետանային զորամասերից մեկի զինծառայողները մասնակցել են ճամբարային հավաքների:

ՄԵԾԱՐՎԵԼ ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐ ԿՐԹԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց ուսուցիչներին նվիրված հանդիսավոր միջոցառում: ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և ՀՀԿ կանանց խորհրդի կողմից համատեղ կազմակերպված մեծարման ցերեկույթին մասնակցեցին այն ուսուցիչները, որոնց դաստիարակած սաները հերոսաբար մարտնչեցին ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում՝ ընտրելով մահ իմացյալ ճանապարհը:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ավտոհավաքակայանում անցկացվեց ցուցադրական պարապմունք՝ նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման ու անցկացման խնդիրներին:

ԴԵՍԱՆՏԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումները հոկտեմբերի 4-ից 5-ը իրականացրել են ուղղաթիռից պարանով դեսանտավորման վարժանքներ: Պարապմունքի նպատակն էր ռելիեֆային բարդ պայմաններում անձնակազմի գործողությունների հղկումը, դեսանտավորման ընթացքում բեռների իջեցման հնարքների վարժեցումը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 3-ին 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում մեկնարկեց հրամանատարաշտաբային զորավարժություն: Պլանի համաձայն՝ զորամասի անձնակազմը տագնապով դուրս եկավ մշտական տեղակայման վայրից և նախատեսված ժամկետներում զբաղեցրեց սահմանված տեղամասերը: Տեղերում բացազատվեցին կառավարման կետեր: Ստորաբաժանումներն անցան խնդիրների կատարմանը: