Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ



ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում զինված ուժերի հրթիռահրետանային զորամասերից մեկի զինծառայողները մասնակցել են ճամբարային հավաքների:

Մեկամսյա ճամբարային հավաքների շրջանակում անցկացված տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ամրապնդվեցին դասակների, մարտկոցների հրամանատարների կողմից որոշումների ընդունման, տեղանքում փոխգործակցության կազմակերպման հմտությունները: Դաշտային պայմաններում ներդաշնակվել են նաև մարտական հաշվարկների, դասակների ու մարտկոցների գործողությունները:

Ճամբարային հավաքի ամփոփիչ փուլում հրթիռահրետանային ստորաբաժանումն անցկացրել է նաեւ զորավարժություն: Կրակային ստուգատեսի նպատակն էր ամփոփել ճամբարային հավաքի ընթացքում զինծառայողների ձեռք բերած գիտելիքներն ու գնահատել զորամասի մարտական պատրաստության աստիճանը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/10/2016