Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները:

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ

Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ

ՀՀ պաշտպանության նախարարը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԻ ՀԵՏ

Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:

ԱՊՐԻԼՅԱՆ ԴԱՍԵՐ. ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ

Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ: Այն հրկիզող քիմիական զենք է և սովորաբար օգտագործվում է քաղաքներում կամ տեխնիկայի կուտակումները շարքից հանելու նպատակով, իսկ թշնամին բաց դաշտում էր «հայտնաբերել» այն:

«ՈՒՂՂԱԹԻՌԻ» ԴԻՐՔՈՒՄ

Հարավարեւելյան ուղղություն: Ապրիլի երկուսի առավոտ: Հակառակորդի ՄԻ-24G ուղղաթիռը գրոհում է հենակետը: Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցում է մոտ 30 մետր բարձրության վրա հայտնված օդային թիրախը` հողին հավասարեցնելով հակառակորդի հավակնությունները: Այդ դրվագը դիրքապահ տղաների կյանքը, ծառայությունը բաժանել է «առաջ»-ի եւ «հետո»-ի: Փոխվել է նաեւ հենակետի անվանումը. այժմ առաջնագծում այն հայտնի է որպես «Ուղղաթիռի դիրք»: