Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ



ՀՀ պաշտպանության նախարարը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։

Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։

Պաշտպանության նախարարը եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, մասնակցել է վարժարանի սաների վերջին զանգի ավարտական արարողությանը, շնորհավորել շրջանավարտներին և ծնողներին։

Նախարարի աշխատանքային այցը ավարտվել է Արմավիրի ուսումնական բրիգադում, որտեղ նա ծանոթացել է իրականացվող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքին և առաջիկա ուսումնական ծրագրերին:

 

Խորագիր՝ Նորություններ


30/05/2016