Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԽԱՂԱՂԱՊԱՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԵԿՆԵՑ ԳԵՐՄԱՆԻԱ

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնեց Գերմանիա:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՌԱԶՄԱԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակայության տակ գտնվող զորամաս:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում` ներգրավումը խաղաղապահ ստորաբաժանումներում:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին տեսակապի միջոցով մասնակցել են բանակային զորամիավորումների, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի զինված ուժերի փոխհագործակցության ու գործողությունների համադրման շրջանակում ներկայացված պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել զինված ուժերի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպում: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը տվել է անհրաժեշտ բացատրություններ մրցույթների կազմակերպման վերաբերյալ և պատասխանել մրցույթների հնարավոր մասնակիցների հարցերին:

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Օրերս ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էին այցելել Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը: Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ձեռք բերած ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր: