Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ՌԱԶՄԱԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակայության տակ գտնվող զորամաս:

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը: Ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել են որոշ մանրամասներ զորամասի կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ:

Ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքով, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին:

Խորագիր՝ Նորություններ


13/06/2016