Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները` ստանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը:

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ» ԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԻՆ

ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ի երեկոյան «Գաֆեսճյան» քանդակների պուրակում մասնակցել են «Ռեինկարնացիա» խմբի համերգին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակում ՌՈՒՀ-երի շրջանավարտները օգոստոսի 23-ին, ժամը 11.30-ին կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Օգոստոսի 23-ին, ժամը 19.00-ին, ՌՈՒՀ-երի շրջանավարտները Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ համալիր) կմասնակցեն «Ռեինկարնացիա» խմբի համերգային ծրագրին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 22-ից 24-ը Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային քննարկումներին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 22-ից 24-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցում է երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին: