Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները` ստանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը:

Մինչ արարողությունը Ամենայն հայոց հայրապետն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:

ՀՀ պաշտպանության նախարարը Նորին սրբությանը ներկայացրել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումները` դրանց շրջանակում մեծապես կարևորելով ապագա սպաների այցը Մայր Աթոռ: Վիգեն Սարգսյանը Վեհափառ հայրապետին տեղեկացրել է նաև զինված ուժերում  իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի մասին:

Ողջունելով նոր ձեռնարկները, Գարեգին Բ կաթողիկոսն իր հերթին ընդգծել է, որ այսօր ազգի ուշադրության առանցքում պիտի լինեն Հայրենիքի պաշտպան հայ զինվորն ու սպան:

Հանդիպման ավարտին Մայր Տաճարում կատարվել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների օրհնության արարողությունը: Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է բերել նորընծա սպաներին:

Ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 24-ի երեկոյան ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները կհյուրընկալվեն նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ դիտելու «Գայանե» բալետը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում

24/08/2017