Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՌՔԿՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի՝ հոկտեմբերի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համակարգող կոմիտեի հերթական նիստը և ղեկավար կազմի մեթոդական հավաքը…

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ

Հոկտեմբերի 6-ին կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

Ուսուցչի օրվա առթիվ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին: