Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՀոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովին:

Զրույցի ընթացքում Նիկոլայ Զեմցովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել հասարակական շարժման գործունեության շրջանակներն ու առաջիկա ծրագրերը:

Ընդգծելով հայ ժողովրդի մեծ ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ավագ սերնդի սխրանքը վառ պահելու, սերունդների միջև կապն ամրապնդելու և երիտասարդության շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործում «Անմահ գնդի» գաղափարի ներքո իրականացվող միջոցառումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության և համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

Խորագիր՝ Նորություններ


06/10/2017