Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԶՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ  ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նոր հաջողություններ:

«ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է»

Զրույց կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿ

Դովեղը Տավուշի մարզի գյուղերից է, սահմանամերձ, սահմանապահ մեր մյուս բնակավայրերի նման իր լուծված և չլուծված խնդիրներով ապրում-արարում է պատերազմի և խաղաղության սահմանագծում: Արդեն երկու տարի է՝ հոկտեմբերի 24-ը այստեղ մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվում է որպես գյուղի տոն, ավելի շուտ՝ գյուղի վերածննդի տոն:

ԱՅՑ «ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Դեկտեմբերի 27–ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ և շնորհավորել անձնակազմին հեռուստառադիոընկերության հիմնադրման 25–ամյակի կապակցությամբ։

ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ

2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում ծանոթանալով զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Օրերս Երևանի պետական հենակետային քոլեջի ուսանողներն այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն` ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու իրենց կրթօջախում ուսանած քաջորդի Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Ներկաները երդվեցին հավատարիմ մնալ Ռոբերտի, մեր մյուս տղաների կյանքի գնով էլ ավելի սրբացած Հայրենիքին: