Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԻՍՏԻՆ

Ապրիլի 25-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը և ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Դ. Ալեքսանյանը:

ԴԱՍԸՆԹԱՑ ‹‹ԹԵԺ ԳԾԻ›› ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության շրջանակներում ապրիլի 29-ին ընկերության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ‹‹Թեժ գծի›› օպերատորների համար անցկացվել է հաղորդակցման հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ապրիլի 23-ից 26-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վար­չու­թյան և ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի աշխատանքային խմբերի հանդիպումը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Ապրիլի 26-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթափոխ:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Հրետանու ճամբարային հավաքների շրջանակում 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ զորավարժություն:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Գիշերային պայմաններում հրաձգային զենքի օգտագործման հմտությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական հրաձգության պարապմունք:

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Անձնակազմի մասնագիտական հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում ուսումնական վաշտի նռնականետորդների հետ անցկացվել է գործնական պարապմունք՝ ձեռքի հակատանկային նռնականետից։