Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ



Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ապրիլի 23-ից 26-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վար­չու­թյան և ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի աշխատանքային խմբերի հանդիպումը:

Քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի սպառազինության ու նյութական միջոցների արդիականացման հարցեր:

Աշխատանքային հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և նպաստել փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:

Խորագիր՝ Նորություններ


30/04/2019