Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Անձնակազմի սոցիալ-կենցա­ղային պայմանները, հանդերձավորումը, զենք-զինամթերքի, ան­վտանգ­­ության կանոնների պահպանությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը հունիսի 22-ից 28-ը վարչության պետի ղեկավարությամբ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում իրականացրել է ստուգումներ:

ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Հունիսի 29-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում ականանետային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են հրետանու հրաձգության և կրակի կառավարման մարզումներ՝ 120 մմ ականանետներից:

ՍՏՈՒԳԱՅՑ

Հունիսի 29-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամկազմն ստուգայցով եղել է մարտական դիրքերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքին:

ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին…

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Անձնակազմի անհատական պատրաստության աստիճանը բարձրացնելու և վարժվածության մակարդակը զարգացնելու, կրակի վարման ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 28-ին 5-ին զորամիավորումում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Տավուշի​ թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Զինծառայողների հանգիստն արդյունավետ կազմակերպելու նպատակով հունիսի 27-ին զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են կիրակնօրյա միջոցառումներ: