Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Անօդաչու թռչող սարքերի ամերիկյան նոր համակարգը մոտ ժամանակներում չի ներդրվի ԱՄՆ զինված ուժերում՝ բացահայտված բազմաթիվ անսարքությունների պատճառով: Փորձարկումների համար պատասխանատու ավիաբազայում Gorgon Stare համակարգը անվանել են անարդյունավետ և ոչ պիտանի` առաջարկելով չընդգրկել այն մարտական խնդիրների կատարման մեջ: Համակարգը բաղկացած է ցերեկային և գիշերային տեսանելիության տասներկու տեսախցիկներից, նախատեսված է մեծ տարածության վրա ընդլայնված դիտման, հետախուզման խնդիրներ կատարելու համար:

Իրաքի բանակային ավիացիան համալրվել է նոր ՄԻ-171FԵ տրանսպորտային ուղղաթիռներով: Այդպիսով, ռուսական արտադրության այս ուղղաթիռների թիվը իրաքյան բանակի սպառազինության մեջ հասել է 14-ի: Բացի այդ, Իրաքն ունի 30 ՄԻ-17 ուղղաթիռ: Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ պատվերները տրվել են դեռ 2006 թ.:

Տոպոլ-Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ կմնան առնվազն քսան տարի: Մի քանի տարի հետո դրանց ծառայության երաշխիքային ժամկետը կլրանա, և պաշտպանության նախարարությունը ծրագրում է ավելացնել հրթիռների շահագործման հնարավորությունը: Այս հրթիռները մարտական հերթապահության են կանգնեցվել 1997թ.` սկզբնական շրջանում ունենալով տասնհինգ տարվա երաշխիքային ժամկետ:

France press լրատվական գործակալությունը հայտնել է, որ Եվրամիությունը պատրաստվում է վերացնել Չինաստանի նկատմամբ դեռ 1989թ. գործող ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների մատակարարման արգելքը: Իսկ Չինաստանի փոխվարչապետը տեղեկացրել է, որ իր երկիրը պատրաստ է օգնելու Եվրոպային պարտքերի բեռը թեթևացնելու հարցում: Այսպիսով, որոշումն ընդունելը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ: Չինաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու ռազմական նորագույն տեխնոլոգիաների շուկա, […]

Մայոր Հ. Աթոյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ գումարտակը շուտով կունենա իր նոր գրադարանը։ Սպայակազմի ջանքերով կյանքի կոչված այս նախաձեռնությունը հրաշալի նվեր է զինծառայողներին՝ զինված ուժերի ստեղծման 19-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սկզբնական շրջանում գրադարանն ունենալու է 500 կտոր գիրք, հիմնականում՝ հայալեզու գրականություն։ Գրադարանի բացումը տեղի կունենա փետրվարի 1-ին։

«Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Մինչ այդ հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական փոփոխություն ակնկալել պետք չէ»,- «Հայ զինվորին» ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26-ին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունները վավերացրել են «խաղաղապահ ուժերի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, և որոշվել է այդ ուժերի որակական ու քանակական կազմը` շուրջ 3,5 հազար զինծառայող և իրավապահ մարմինների ավելի քան 500 ներկայացուցիչ»: