Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՈՇՎԵԼ Է ԿԱԶՄԸ



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26-ին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունները վավերացրել են «խաղաղապահ ուժերի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, և որոշվել է այդ ուժերի որակական ու քանակական կազմը` շուրջ 3,5 հազար զինծառայող և իրավապահ մարմինների ավելի քան 500 ներկայացուցիչ»:
ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը (ria.ru):

Խորագիր՝ Նորություններ


01/02/2011