Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՈՐՑՆԵԼ ՍԻՐԻԱՆ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԿՆՇԱՆԱԿԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԶՐԿՎԵԼ ԱՄՈՒՐ «ՀԵՆԱՐԱՆԻՑ»

Իրանի իշխանությունները վերջին տարիներին հասկացան, որ պետք է շատ ավելի ուշադիր լինեն իրենց հարեւան երկրների հանդեպ, եւ այն սպառնալիքները, որոնք բխում են այդ երկրներից դիտարկեն այլ լույսի ներքո, նաեւ արժանին հատուցեն: Ակնհայտ է, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանն սպառնում է նրա հյուսիսարեւմտյան հարեւանը` Ադրբեջանը: Խնդրո առարկան իրանական Ատրպատականն է: Ադրբեջանն ու Թուրքիան, հիմք ընդունելով այստեղի բնակչության թյուրքալեզու լինելը, փորձում են անջատողական գաղափարներ ներմուծել: Ինչ-ինչ պատճառներով նախորդ կառավարությունը շատ հանգամանքների վրա աչք էր փակում, բայց նոր կառավարությունը, ինչպես տեսնում ենք, արդեն որոշել է հստակ պատասխանել այդ սպառնալիքներին:

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ -Ժողովրդական վրիժառու։ Քսանմեկ տարեկան հասակում Հռոմում գնդակահարեց Սայիդ Հալիմին, մեկ տարի անց Բեռլինում Արամ Երկանյանի հետ՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Երեքն էլ հայերի ցեղասպանության հանցագործներ էին, ոճրագործներ։

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԸ

ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հայերեն, ռուսերեն, անգլերեն արևերես է արել իր հերթական` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ» ստվարածավալ երկասիրությունը` նվիրված Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձներին:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ...

Սեպտեմբերի 2-7-ը ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման շրջանակներում անցկացվեցին լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցեցին նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններում ներգրավված մեծաքանակ ուժերը և միջոցները խաղարկեցին պաշտպանողական և հակահարձակողական տարաբնույթ գործողություններ, որոնց ընթացքում իրականացրին նաև կրակային խնդիրներ: Զորավարժության հիմնական նպատակը ինչպես հրամանատարական կազմի գիտելիքների և պատրաստվածության աստիճանի, այնպես էլ տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության, մարտական իրավիճակում արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողության ստուգումն էր:

ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԶԱՐԳԱՑՆԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գիտատեխնիկական խելակորույս առաջընթացի շնորհիվ օր օրի «փոքրացող» աշխարհում, երբ թվում է, թե ռազմական գաղտնիքներ այլևս չկան, դեռևս կարևորվում է արագ, հուսալի և պաշտպանված կապի խնդիրը: Եթե մի կողմից, օգտագործելով թվային տեխնոլոգիաների ընձեռած անսահման հնարավորությունները, մարդիկ ձգտում են կատարելագործել ու հակառակորդի համար անհասանելի դարձնել տեղեկատվությունը, ապա մյուս կողմից մշակվում են միջոցներ «փակ դռները» բացելու, անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու ուղղությամբ:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջին շրջանում միջազգային հանրության օրակարգում Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հարցն է: Երբ բոլորն սպասում էին, թե ուր որ է, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ռազմական գործողություններ կձեռնարկի: Նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբ՝ հարցը պետք է ներկայացվի Կոնգրեսի քննարկմանը: Այնուհետեւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական կարծիք հայտնեց, իսկ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներն էլ հույս հայտնեցին, թե նախագահի առաջարկը կանցնի: Հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իսկույն հանդես եկավ ելույթով, որի բնույթը հետեւյալն էր. եթե անգամ Կոնգրեսը հավանություն տա, ռազմական գործողությունների դիմելու հարցը կձգձգվի իննսուն օր:

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ՍՈՂՈՄՈՆ  ԹԵՀԼԵՐՅԱՆ

Առաջին անգամ նա մահվան էր դատապարտվել 1915 թվականի մայիսի 24-ին։ Անգլիան, Ֆրանսիան, դաշնակից մյուս պետությունները պաշտոնապես հայտարարել էին, որ հայկական նախճիրներ հրահրելու համար պատերազմի ավարտից հետո անհապաղ պատասխանատվության պիտի ենթարկեն, մահապատժի դատապարտեն։
Պատժից խույս էր տվել։
Երկրորդ անգամ՝ 1920 թվականի հունվարի 13-ին, նրան մահվան էր դատապարտել Թուրքիայի գերագույն զինվորական ատյանը։
Պատժից խույս էր տվել, կեղծ անձնագրով հաստատվել էր Բեռլինում։ Միջոցներ էր մտմտում կուսակիցներին համախմբելու, իշխանությանը վերատիրանալու, Թուրանական անծայրածիր երկրի երազը իրականացնելու համար։
Երրորդ անգամ նրան մահապատժի էր դատապարտել հայ վրիժառուների Պատասխանատու մարմինը, որի կազմած «Սեւ ցանկ»-ում առաջինն էր։