Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի հայրենակիցներ,
ես չեմ կարող խոստանալ, որ հակառակորդն այլևս չի դիմի նոր ոտնձգությունների: Բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված հայրենիք ունենալու համար: Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց հավատացեք, որ մեր տասնութ, քսան տարեկան որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը: Այն մեզնից երբեք ոչ ոք խլել չի կարող:
Փա՛ռք ու պատիվ հայրենիքի սահմանները պահած ու պաշտպանած, հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակներին` Արցախյան ազատամարտից մինչ այսօր:
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին և սահմանամերձ բնակավայրերի շինականներին:
Փա՛ռք ու պատիվ խրամատներում կանգնած հայ զինվորին և հայկական բանակին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԻՐ, ՓԱՌՔՈՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ

Երբ սահմաններին վտանգ կա, երբ թշնամին ոտնձգություններ է անում մեր հայրենիքի դեմ, երբ սպառնում է մեր ազատությանը, մենք ավելի ենք համախմբվում: Մենք դառնում ենք ավելի հավաք, ի մի ենք բերում ողջ ուժերը, որ սահմանն՝ անառիկ, երկիրն աննվաճ պահենք: Յուրաքանչյուրս գիտակցում ենք պատասխանատվության մեր բաժինը ու մեր պարտքը հայրենիքի հանդեպ: Ոչ միայն խուճապային տրամադրություն չկա ծնողների ու զինակոչիկների շրջանում, այլև ես նկատում եմ ավելի մեծ պատրաստակամություն ու լրջություն: Զինակոչիկների ոգին բարձր է, նրանք պատրաստ են զենքով պաշտպանելու հայրենիքը: Նույնքան ամուր ու վճռական են նրանց ծնողները…

01-6-1-1

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղություն: 2015 թվական: Հակառակորդը իրականացրեց հարձակողական, դիվերսիոն գործողություններ, գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներից: Զորամասի զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, անձնական խիզախության շնորհիվ հակառակորդը ձախողեց իր որդեգրած նենգ մարտավարությունը, կրեց կորուստներ ու ետ շպրտվեց:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ
Մեզ եւ Ձեզ Մեծ Աւետիս»

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2015 թվականը, ինչ խոսք, լարված տարի էր մեր բանակի` հատկապես մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների համար: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական պետական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում թշնամու կողմից իրականացված նենգ ու ստոր գործողությունները: Բայց նշենք նաև, որ այդ լարվածությունը մեր մարտիկներին միաժամանակ փորձառություն բերեց և, ընդհանուր առմամբ, նրանք ավելի ուժեղ ու համարձակ դարձան:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ

Մեր հայրենեայց սիրելի՜ պաշտպաններ,
Տարեմուտ է վերստին: Ահավասիկ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներն են մոտենում մեր Հայրենիքի և աշխարհի տարբեր հատվածների փոթորկալի և խռովահույզ կյանքում: Երկու հազար տասնվեց թվականով պիտի անվանվի այն մեր անհատական և ընդհանրական կյանքում: Արդեն երկու հազար տասնվեց տարի է, ինչ Քրիստոս Աստված, մարմնանալով, մեր մարդկային բնության հետ նույնացել է` Իր կյանքի ու Խաչի օրինակով մարդկությանն ավետելով Խորհուրդ մե՛ծ, Խորհուրդ լուսավո՛ր, Խորհուրդ անմեկնելի՛, Խորհուրդ սքանչելագո՛րծ` այն է` սիրո միջոցով մարդու աստվածատիպ նկարագրի բյուրեղացման և Աստվածադրոշմ պատկերի վերականգնման համար` մարդկանց միջև խաղաղություն ու հաշտություն սերմանելով, սակայն աշխարհը, չընդունելով Քրիստոսի պատգամը, օր օրի ավելի ու ավելի է փոթորկվում:

ՄԻԱՍԻՆ« ՄԻԱՍԻՐՏ« ՄԻԱԿԱՄ

Սիրելի՛ զինվոր, իմ լավ բարեկամ, 2015թ.-ը եւս անցանք միասին, մեկ տարի եւս գումարվեց մեր եւ մեր ազգի կենսագրությանը։ Ուզենք-չուզենք՝ պիտի ետ նայենք։ 2015թ.-ի դռները փակելուց առաջ պիտի տեսնենք, թե ինչ ենք թողել հետեւում, ինչ ենք հանձնել պատմության դատին։ Կարեւորն այն է, որ կարողացել ենք կողքիդ լինել ե՛ւ տխրության, ե՛ւ ուրախության պահին, արձանագրել ենք ե՛ւ հաջողություններդ, ե՛ւ թերություններդ, հպարտացել ենք քո հաղթանակներով, կիսել ենք հոգսուցավդ, դառնալով քո դժվարին, բայց փառահեղ ճանապարհի վավերագիրը, քո հավատարիմ ուղեկիցը։