Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՆԱՎԱՐՏ Է...

Արցախյան ազատամարտի մասնակից Համլետ Բաղդասարյանի խորաթափանց հայացքը, բարի ժպիտը, անսահման թախծոտ ու խոնարհ՝ իսկական հայի աչքերը, որոնք բազում զրկանքներ տեսնելուց հետո էլի հույս եւ հավատ են ճառագում, անջնջելի հետք են թողնում զրուցակցի հոգում։ Համլետ Բաղդասարյանի հետ հանդիպեցի իր բնակարանում, որտեղ ամեն իր հիշեցնում է որդիներին: Երկուսին էլ հայրը կորցրել է. Մանվելին՝ դժբախտ պատահարի ժամանակ, Արմանին` Արցախյան պատերազմում:

ԵՎ ԽԱՂԱՂ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ ԱՌԱՎՈՏՆԵՐԸ

Արցախի Մարտունու շրջանի խոշոր բնակավայրերից է Խնուշինակը։ Սրբախութ լեռան կատարից նայելիս սքանչելի տեսարաններ են բացվում։ Տարեց մարդիկ պատմում են, որ դարեր առաջ գյուղում բնակություն է հաստատել Սպահանից ու Ջուղայից գաղթած յոթ հայ ընտանիք։ Գյուղն անվանել են Իսպահանջըղ, հետո վերանվանել Խնուշինակ, այսինքն՝ խանի շեն։
Հանրահայտ զինվորներ է տվել Խնուշինակը. գեներալ-լեյտենանտ Ռուբեն Գաբրիելյանց, գեներալ-մայոր Գուրգեն Ղազարյան, երկուսն էլ Հայրենական պատերազմի մասնակիցներ։ Մեծ հայրենականի եւ ազատագրական պայքարի զոհերի հուշարձանները գյուղում կողք կողքի են։

ՈՐ ՀՈՂԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՌՆԱ

Արցախը չքնաղ էր։ Աշխարհի ոչ մի վայրում այդպիսի չքնաղ անկյուն չեմ տեսել։ Մեզ առաջարկեցին ապրել Աղավնատուն գյուղում։ Գյուղը ձորում էր, տները բառացիորեն թաղված էին ծառ ու ծաղկի մեջ։ Շենը օղակող լեռները պատված էին փարթամ կանաչով, իսկ սարահարթին ծփում էին ցորենի արտերը։ Եվ Աղավնատունը, եւ մերձակա Հարար ու Խաչգետիկ գյուղերը բնակեցված էին մայրաքաղաքից եկած ընտանիքներով։ Մեր գյուղում, երբ նոր էինք գնացել, երեք ընտանիք էր բնակվում, այսօր յոթն են։ Շատ չի, բայց քիչ էլ չի։ Գյուղն ապրում է, երեխաներ են ծնվում, որոնք իրենց համարում են արցախցի, Աղավնատունը ծննդավայր են կոչում։ Գիտեք՝ հողը որքա՜ն է ուժեղանում, երբ ծննդավայր է դառնում։

1988թ.

Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում մի աղբյուր կա։ Այն կոչվում է Ցուրտ աղբյուր։ Այդ աղբյուրը Սյունյաց լեռներում գտնվող նույնանուն աղբյուրի նմանությամբ է, որի ակունքից գյուղատնտես աշխատած ժամանակ ջուր է խմել մեծ գրողը։ Ջուր է խմել, խորհել հայրենիքի, սիրո, մարդկային անանց գործերի մասին… Ու այդ մտքերը եղել են մաքրամաքուր, զուլալ ու ջինջ, ինչպես Ցուրտ աղբյուրի ակունքից խոխոջացող ջուրը։ Գորիսում ապրող Սեյրան Պողոսյանի հետ զրույցը, որ վերածվեց մենախոսության, Ցուրտ աղբյուրի ակունքի մոտ էր։ Սեյրան Պողոսյանը այնպիսի սիրով էր խոսում մինչ պատերազմը իր երակներում ննջած այդ շնորհի մասին, որ նորից-նոր մտորելու, խորհելու տեղիք է տալիս՝ ինչն ինչպես եղավ, որը որից հետո էր, եւ ինչպես է, որ… Ի վերջո՝ ո՞վ է ինքը, ինչի՞ համար է լույս աշխարհ եկել։

ՋԱՎԱԽՔԸ` ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ

Պատմական Մեծ Հայքի թագավորության Գուգարաց նահանգի գավառներից մեկն է Ջավախքը, իսկ ջավախքցին հայի լավագույն տեսակի որակական գծերն է կրում իր մեջ: Ջավախքցին ունի անբասիր, անխառն հոգու կերտվածք, ազգային դիմագիծ, ավանդապահ է, ազգասեր ու քաջ, արմատներով ամուր կառչած է մայր հողին: Նա իր տեսակարար կշիռն ունի մեր ազգի հոգեւոր, աշխարհիկ ու քաղաքական կյանքում: Ջավախքը հայ ազգին տվել է բազում քաջորդիներ, հայ ազգի նվիրյալներ, գուսաններ, Տերյան…

ԸՆԿԱՎ ՆԱԻՐԱՆ ԹՇՆԱՄՈՒ ԶԱՐԿԻՑ...

Ընկավ Նաիրան թշնամու զարկից,
Զոհվեցին ևս յոթ քաջազուններ:
Այդ չարաբաստիկ փետրվար ամսին
Սև դրոշ կախվեց շտաբի գլխին:

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՇՈՒՇԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Երեքն էլ ծնվել և ապրում էին Ստեփանակերտում: Չգիտեմ՝ անձամբ ծանո՞թ էին միմյանց, թե՝ ոչ, բայց երեքն էլ հասարակության մեջ այնքան հռչակ ունեին, որ հաստատ իրար մասին լսած կլինեին՝ թերեւս երբեմն-երբեմն մեկմեկու ընդառաջ դուրս գալով մեր փոքրիկ քաղաքի նեղլիկ փողոցներում: Նրանց վերջին հանդիպումը 1992թ. մայիսի 8-ին էր՝ Շուշիում: Երեքն էլ զոհվեցին անառիկ բերդաքաղաքի պարիսպների տակ՝ այդպես էլ չտեսնելով Շուշիի ազատագրման երանելի պահը: