Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

«ԵԿԵՔ ՀԱՂԹԵՆՔ ՄԻԱՍԻՆ»

Հունիսի 20-25-ը «Փոքր Մհեր» կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական դպրոցների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների «Կորյուն» ռազմամարզական խաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 11 թիմեր՝ 7-ական մասնակիցներով։
Մրցույթի մասնակիցներն իրենց գիտելիքներն ու հմտություններն էին ցուցադրում հետեւյալ բնագավառներում. ռազմարվեստի պատմություն, շարային եւ կրակային պատրաստություն, համազորային կանոնադրություն, ռազմական տեղագրություն, քաղաքացիական պաշտպանություն, մարտավարություն, ֆիզկուլտուրա։

ՀՀ ԵՎ ԼՂՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կյանքի կոչվեց «Մարտնչող Արցախ» ռազմամարզական-ինտելեկտուալ ծրագիրը` նվիրված ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին: Ծրագիրն իրականացվեց Երեւանի հայ-ռուսական (Սլավոնական) եւ Ստեփանակերտի պետական համալսարանների ուսանողների մասնակցությամբ: Համատեղ նախաձեռնության հիմնական նպատակն էր Արցախի, Հայաստանի այլ բնակավայրերի հայ երիտասարդներին իրար ծանոթացնելը, ընդհանուր խնդիրները, միմյանց հուզող հարցերը համատեղ քննարկելը, կրթական, ինչու չէ, համապետական նշանակության տարբեր ոլորտներում ուսանողության ներգրավման, դերակատարման շուրջ համագործակցություն հաստատելը:

ՊԱՅԾԱՌ ՈՒ ՀԱՎԱՏՈՎ ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐ

Արահետով վանք է շտապում հայուհին։ Օրը կամաց-կամաց երեկո է դառնում։ Հայուհին երկյուղածությամբ մտնում է Վանք։ Իրար փաթաթված` սկսում են այրվել երկու մոմեր։ Ներս խուժած քամին շոյում է նրանց բոցեղեն լեզվակներն ու, ինչ-որ խոստումներ տալով, ուզում է հանգցնել, բայց հայուհու ձեռքի ափերը վարդագույն պատնեշ են դառնում այրվող մոմերի համար։ Հայուհին աղոթքի խոսքեր է մրմնջում եւ սիրակարոտ հայացքն ուղղում է դեպի վեր` այնտեղ, ուր պետք է գմբեթը լիներ։ Քամին ամպերի քարավանները քշում է երկնքով, ու սկսում է կաթիլ-կաթիլ անձրեւ գալ, ցողել նրա դեմքը։

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐՈՒՄ»

«Խնդրում եմ թույլ տվեք դիպլոմային աշխատանքս հանձնել փետրվարի առաջին կեսին, քանի որ 1992թ. նշանակված դիպլոմային աշխատանքների պաշտպանություններին չեմ մասնակցել: Բացակայել եմ, որովհետեւ այդ ժամանակ մասնակցում էի ԼՂՀ-ում մղվող ինքնապաշտպանական մարտերին». սա ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղեւոնդյանի` Պետոյի 1993թ. գրված դիմումից է` ուղղված պրոռեկտոր Է.Չուբարյանին:

ԶՈՐԱԿՈՉՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Հանրապետությունում ընթացող գարնանային զորակոչը թեւակոխել է ավարտական փուլ։ Զինկոմիսարիատներում աշխատանքային եռուզեռ է. զինվորական կոմիսարից մինչեւ տեսուչ մեկ մարդու պես լծված են զորակոչի առաջադրանքը ժամանակին եւ ճշգրտորեն կատարելու խիստ կարեւոր գործին։ Արմավիրի զինկոմիսարիատի բակը գնալով ավելի մարդաշատ է դառնում։ Զինակոչիկները ծնողների, հարազատների, ընկերների ուղեկցությամբ շտապում են զինկոմիսարիատ, որտեղ նրանք կանցնեն վերջին բուժզննումը եւ կճանապարհվեն կենտրոնական հավաքակայան։

ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Օրերս Երեւանի պետական համալսարանում նշվեց Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան 50-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներ, ՊՆ-ի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի վետերաններ, Յուրի Պողոսյանի քույրը, կինը եւ որդին:

ՀՀ ՊՆ ՄԵԴԱԼՆԵՐ` ԵԶԴԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Առավել հայտնի են 1918թ. հերոսամարտերին եզդի ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությունը` Ջհանգիր աղայի հեծելազորի, Ուսուբ բեկի եւ մյուս քաջերի խիզախ եւ հանդուգն գործողությունները: Արդեն 1980-ական թթ. վերջերին Արցախյան շարժումը դարձավ մեր բարեկամության նորօրյա վկայագիրը: