Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Այս խորագիրն էր կրում մարտի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցած բարեգործական համերգը։ Օրվա խորհուրդը՝ Մայրության, գեղեցկության գարնանային տոնն էր։ Տոն, որն իր երգով, բանաստեղծությունների՝ «Իմ վազքն ու քո ծիածանը» նոր ժողովածուի շնորհանդեսով զարդարեց ԿԿԶՀ-ի վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բուժքույր Կարինե Մկրտչյանը։

ՀԱՃՈՅԱԽՈՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Մեծ է խոսքի ազդեցությունը։ Ճիշտ պահին ասված արտահայտությունը շատ բան կարող է փոխել` անձնական կյանքը, կարիերան, մեր վերաբերմունքն այս կամ այն իրավիճակի հանդեպ։ Առավել մեծ է հաճոյախոսության ուժը, եթե այն հասցեագրված է գեղեցիկ սեռի ներկայացուցչին։ Ժամանակին և ճիշտ հաճոյախոսություն անելը մեծ հմտություն է: Թվում է՝ ավելի հեշտ բան չկա, քան ասել. «Դու գեղեցիկ տեսք ունես այսօր» կամ «Լավ էլ գլուխ հանեցիր այդ բարդ աշխատանքից»։ Բայց պարզվում է՝ շատերը հայտնվում են պարզապես անելանելի վիճակում, երբ գալիս է հաճոյախոսություն անելու պահը։

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

Մարտի 7-ին Կանանց տոնին նվիրված մեծարման ցերեկույթին պաշտպանության նախարարությունն իր հարկի տակ էր հավաքել զինծառայող կանանց, ազատամարտիկներին, ազգային բանակի զինվորների մայրերին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կանանց, մայրերին ու դուստրերին, հասարակական կազմակերպությունների կին անդամներին, ուսուցչուհիների, լրագրողների… Նախասրահում օրվա հերոսուհիներին դիմավորեց Կոմիտասի անվան լարային քառյակի հոգեպարար մեղեդին։ Նրանք բոլորը մեկական վարդ նվեր ստանալով մտան դահլիճ։

ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՔՈՆՆ Է, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՔՈՆԸ ԿԼԻՆԻ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի այս խոսքերը կարգախոս ընտրելով` Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների եւ ռազմական ինստիտուտի կուրսանտների համատեղ ջանքերով նրա անունը կրող ռազմական ինստիտուտում նշվեց պետական ու ռազմական գործչի ծննդյան 53-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Ազգային հերոսի ծնողները: Ռազմահայրենասիրական երգերով ու կատարումներով, բեմականացված դրվագներով եւս մեկ անգամ ներկայացվեց Վազգեն Սարգսյանի կյանքը, հիշվեց ու կարեւորվեց նրա ավանդը թե՛ Արցախյան ազատամարտում կերտած հաղթանակի, թե՛ ազգային բանակի կազմավորման գործում:

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ

Գաղափարախոսությունը գաղափարների համակարգ է, որի ամենաբնորոշ ու կարևոր հատկանիշը սերտ առնչությունն է հասարակության հոգեբանության հետ։ Այսինքն՝ տվյալ հասարակության գաղափարախոսությունը խարսխված է նրա աշխարհընկալմանն ու բարոյական չափանիշներին։ Այլապես, գաղափարախոսությունը կտրվում է իր բովանդակությունից և չի ընդգրկում հասարակության գիտակցության շերտերը։

...ՈՒ ՊԱՐՈՒՄ ԷԻՆ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ

Երբ ճանապարհը ոլորվեց դեպի Սյունյաց զանգերը, միանգամից սկսվեց բուք ու բորանը, մառախուղը։ Թվում էր, թե այլևս անհնարին է առաջ ընթանալ, բայց… դա մահապարտների համար չէր։
Հուռա՜… հուռա, հուռա…
Քաջ Նժդեհի սուրը թող շողա…
Բուքը, կարծես, նահանջում էր նրանց խրոխտ երգի առաջ…

«ՀԱՐՎԱԾԵ՛Ք ԹՇՆԱՄՈՒՆ ԱՄԵՆ ՏԵՂ»

Ցեղասպանության ոճիրը, որպես մարդկության դեմ իրականացված ոճիր, վաղեմության ժամկետ չունի, եւ Թուրքիայի Հանրապետությունը` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատու է հայերի նկատմամբ իրականացված հանցագործության համար եւ պատասխանատու է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունել ու դատապարտել հանցագործությունը եւ չի կատարել քայլեր, որոնք կհաստատեն, թե Հայոց ցեղասպանության հետեւանքները լիովին վերացված են, այդ թվում` քանի դեռ չի վերադարձրել ցեղասպանության ճանապարհով բռնազավթված հայկական տարածքները: