Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Մարտը դադարել էր։ Փոքրիկ ձորակում ձեռքերը որովայնին սեղմած՝ ցավից գալարվում էր թշնամու ջահել մի զինվոր։ Նրա հառաչն ու հոգոցները խլանում էին ձորակով վազող փոքրիկ առվակի քչքչոցից։ Երբ բուժքույր Անահիտը կռացավ վերքը վիրակապելու, վիրավորի աչքերում ցավ ու սարսափ տեսավ։

ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐ

Ամուսնու զոհվելուց հետո բոլորը զարմացել էին Լալայի հանդարտ պահվածքից։ Ամբողջ օրը լուռ էր, սակայն պատահում էր, որ մեկ էլ ժպիտ էր նկատվում դեմքին, ժպտում ու ընդառաջ էր գնում անտեսանելի մեկին։ Շաբաթը մեկ լվացք էր անում, ձեռքերով ամուր տրորում, քամում էր ամուսնու շորերը, մաքրաջրում, փռում պարանին։ Հետո արդուկում էր տաբատը, վերնաշապիկը, մաքրում կոշիկները, դնում դռան կողքը։ Ամուսինը սիրում էր առավոտյան մի բաժակ թեյ խմել։ 40 առավոտ սեղանին դրված սառը թեյի բաժակը փոխարինում էր նորով։ Հարազատներն սկսել էին կասկածել՝ գուցե Լալան խելագարվել է։

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ

Վարքագրական աղբյուրների համաձայն` Ստեփանոսը սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակ էր: Հիսուսի մահվան դատավճռի կայացման ժամանակ, դեռ պատանի լինելով, Կայիափա քահանայապետի ծառան էր: Երբ Տիրոջը տուն են տանում, Ստեփանոսն իր գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ եւ մոտենում նրան` ցույց տալով իր անդավաճան ու անկեղծ սերը:

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մկրտությունը մեր Եկեղեցում կատարվում է ջրով եւ քահանայության աստիճան ունեցող պաշտոնյայի ձեռքով։
Մկրտվողը գալիս է կնքահոր հետ, մկրտիչ քահանան հարցաքննում է կնքահորը, հետո վերցնում փոքրիկին եւ երեք անգամ ընկղմում Ավազանի ջրի մեջ Ամենասուրբ Երրորդության անունով՝ ասելով. «… Ծառայս Յիսուսի Քրիստոսի, եկեալ յերախայութենէ ի Մկրտութիւն, մկրտի յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. գնեալ Արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զորդեգրութիւն Հօրն երկնաւորի՝ լինել ժառանգակից Քրիստոսի եւ տաճար Հոգւոյն Սրբոյ»։

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մկրտություն բառը նշանակում է լվացում, մաքրություն։ Իսկ կրոնական իմաստով նշանակում է այն արարողությունը, որ կատարվում է ջրով՝ սրբելու, մաքրելու համար մկրտվողի մեղքը, որը, ըստ աստվածաբանների, կոչվում է առաջին կամ սկզբնական մեղք։ Մկրտությունը կոչվում է նաեւ վերստին ծնունդ, որովհետեւ մկրտվողը սրբվում է, մաքրվում իր մեղքից եւ նորից ծնվում Ավազանից /Հովհ. Գ/: Այս նոր եւ հոգեւոր ծնունդը մկրտվածին դարձնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ։

ԽՈՍՔ՝ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյի Տոնոյան) ծնվել է Տարոն աշխարհի Խութ-Բուռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղում։ Եղավ ու մնաց գրականության մշակ, առաքինի մտավորական, բանաստեղծ, արձակագիր, վիպասան, թարգմանիչ, ազգագրագետ, բանահավաք, ասացող, ֆիդայի-ռանչպար, շինական, պատմիչ, ուսուցիչ։ Ամեն մի սերունդ հայոց պատմության իր դասը պիտի քաղի Մեծ հայրենասերի թողած ժառանգությունից, նրա վիպական ասքերից։

ԳՅՈՒՏ ԽԱՉԻ

Խաչը, որ երկրային ամենահզոր թագավորության՝ Հռոմեական կայսրության մեջ անարգագույն մահվան գործիքներից մեկն էր, ընտրվեց Երկնային Արքայության Տիրակալի կողմից՝ իբրեւ հարության, փրկության ու հավիտենական կյանքի խորհրդանիշ։ Սա է պատճառը, որ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա հարգանքի ու սիրո գերագույն տուրք է մատուցում Ս. Խաչին՝ այն դարձնելով իր կյանքի մշտական ուղեկիցը։ Խաչի նշանով է դրոշմվում նոր ծնված ու մկրտվող երեխան, խաչն է հովանի լինում նորապսակներին, խաչակնքումով է վավերացվում Տիրոջ կենդանի ներկայությունը, խաչի նշանի ներքո է գերեզման մտնում քրիստոնյան՝ հարության ու փրկության հույսով։