Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

-Ընդմիջման ժամ էր։ Ծառերի հովին նստել էինք հացի։ Մոտեցավ տղաս՝ Գեւորգը։ Մինչ այդ էլ անտրամադիր էի, մտքով նրա հետ։ Երեկոյան նորից էի փորձել համոզել, որ էլ չգնա, որ մնա եւ տեր կանգնի իր փոքրիկ երեխաներին, բայց ամեն ինչ ապարդյուն՝ «պիտի գնամ ու վերջ։ Որ ամեն մեկն այդպես մտածի ու չգնա, ո՞նց կլինի»։ Այս պատճառաբանություններով էլ կիսատ էր մնացել մեր զրույցը։ Հացի պատառը կանգնել էր կոկորդումս։ Տղաս դանդաղ, մտածկոտ մոտեցավ. «Մամ ջան, գնում եմ, տղաներիս հետ նկարվել եմ, նկարը խնդրում եմ վերցնեք»։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ եւ Սուսաննա Սահակյանները երջանիկ են։ Երջանկությունը նրանց հետ էր ի սկզբանե, երբ Տիրոջ կամքով նրանք ամուսնացան, տունուտեղ դրեցին։ Տառապանքի հետ ճերմակեցին։ Գագիկ Սահակյանը Մարտակերտում էր, երբ Վեդիում որդու կարոտով աչքերը փակեց սիրելի հայրը։ Հաղթանակով վերադառնալով՝ նա այցելեց հոր շիրմին. «Հայրի՛կ, գիտեմ, դու ինձ ներել ես, ներել ես, որովհետեւ գիտեիր, որ որդիդ այնտեղ պետք է լինի»։
Երեխաները՝ Խաչիկը, Անուշն ու Արփինեն, այն օրերին սիրառատ ու կարոտալի նամակներ էին գրում հորը՝ «Հայրի՛կ, մենք քեզ շատ-շատ ենք սիրում, հայրի՛կ, ե՞րբ ես գալու»։

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Ձեզ չեմ մոռացել,
Իմ լավ ընկերներ.
Ամեն Աստծո օր,
Իրիկվա մթնում
Հաղթական շարքով,
Մարտական կարգով,
Խրո՛խտ,
Անսասա՛ն,
Անցնում եք գնում
Հավերժի ճամփով։

ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Կոնֆուցիոսը (անվան բուն չինական ձեւը՝ Կուն Ցյու) Չինաստանի առաջին մեծ մտածողն է (551-497մ.թ.ա.)։ Նրա անունը Հին Չինաստանի հոգեւոր եւ մշակութային միասնության խորհրդանիշն է։
Ներկայացված հատվածները քաղված են Կոնֆուցիոսի «Զրույցներ» գրքից։ Կարելի է ասել, որ նրա գաղափարների ամենաամբողջական երկը հենց այս գիրքն է։
Մարդկային վարքի հիմքը Կոնֆուցիոսի կարծիքով նրա դիրքն է ընտանիքում եւ հասարակության մեջ։ Ըստ նրա՝ կառավարել նշանակում է բարի գործ կատարել եւ յուրաքանչյուր մարդու պետության մեջ տալ այն տեղը, որին նա արժանի է։ Կոնֆուցիոսը համոզված է, որ պետության նկատմամբ ժողովուրդը հավատ պետք է ունենա, հակառակ դեպքում այդ պետության գոյությունն անհնարին է։

ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ինչպես աղոթքը մեզ սրբում եւ Աստծուն է մոտեցնում, այնպես էլ, հաղորդվելով Փրկչի Մարմնին ու Արյանը, սրբվում ենք եւ նմանվում Նրան, Ով խաչի վրա թափեց Իր մաքուր Արյունը՝ մարդկանց մեղքի ապականությունից փրկելու համար։ Եվ զգուշանում ենք մեղքերից՝ մտածելով, որ մեղքը խափանում է մեր հաղորդությունը Սուրբի եւ Սրբության հետ։ Գրիգոր Տաթեւացին ասում է. «Այս խորհուրդի գործն է՝ ավելացնել շնորհները եւ դեղ լինել ամենօրյա մեղքերին»։ Այս է պատճառը, որ հաղորդվելով՝ պիտի հիշենք Հիսուս Քրիստոսի չարչարանքները։

-Մայրս բուժքույր էր Եղեգնաձորի հիվանդանոցում: Այդ օրերին Զանգեզուրի բուժծառայության աշխատակիցները գիշեր ու զօր հիվանդանոցներում էին. ծանր վիրավորներին առաջին բուժօգնությունից հետո ուղարկում էին Երեւան, ում հնարավոր էր բուժել՝ պահում էին: Մեր ջոկատից էլ եղան վիրավորներ, ու նրանց տեղափոխեցին Եղեգնաձոր: Հետագայում մայրս հիշում է. «Երբ լսեցի, որ Հորադիզից շտապօգնության մեքենա է մտել հիվանդանոցի բակ, վայրկյան առաջ ուզում էի տեսնել վիրավորներին, հարցուփորձ անել տղաներից, քեզնից, ի՞նչ վիճակում եք, առանց այն էլ ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար:

ՈՂՋ-ԱՌՈՂՋ ՀԵՏ ԴԱՐՁԵՔ ՁԵՐ ՄԱՅՐԵՐԻ ԳԻՐԿ

-1994 թվականի հունվարի 6-ն էր: Իմ վաշտի տղաներով Եղեգնաձորից դուրս եկանք օրվա երկրորդ կեսին: Առաջադրանք էր տրված գնալ Հորադիզ (պատմական Կովսական), որտեղ այդ օրերին ահեղ մարտեր էին ընթանում, եւ օգնական ուժի կարիք կար,- վերհիշում է Բագրատ Մաթեւոսյանը: -Երբ հասանք Գորիս, օրն արդեն մթնել էր, եւ որոշեցինք գիշերել Գորիսի հյուրանոցում, որտեղ արդեն սպասում էին մեզ: Վաղ առավոտյան, երբ պատրաստվում էինք նստել ավտոբուս՝ ռազմադաշտ մեկնելու, տեսանք հյուրանոցի առջեւ հավաքված կանանց՝ ձեռքներին ջրով լիքը դույլեր: