Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՈՂՋ-ԱՌՈՂՋ ՀԵՏ ԴԱՐՁԵՔ ՁԵՐ ՄԱՅՐԵՐԻ ԳԻՐԿ

-1994 թվականի հունվարի 6-ն էր: Իմ վաշտի տղաներով Եղեգնաձորից դուրս եկանք օրվա երկրորդ կեսին: Առաջադրանք էր տրված գնալ Հորադիզ (պատմական Կովսական), որտեղ այդ օրերին ահեղ մարտեր էին ընթանում, եւ օգնական ուժի կարիք կար,- վերհիշում է Բագրատ Մաթեւոսյանը: -Երբ հասանք Գորիս, օրն արդեն մթնել էր, եւ որոշեցինք գիշերել Գորիսի հյուրանոցում, որտեղ արդեն սպասում էին մեզ: Վաղ առավոտյան, երբ պատրաստվում էինք նստել ավտոբուս՝ ռազմադաշտ մեկնելու, տեսանք հյուրանոցի առջեւ հավաքված կանանց՝ ձեռքներին ջրով լիքը դույլեր:

ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ԽՈՍՔԸ

Հայոց մեծերի համար Ամանորի տոնը միշտ էլ մի գեղեցիկ առիթ է եղել նորից խոսելու հարազատ ժողովրդի հետ, իմաստավորելու կյանքը, խորհրդածելու անցած եւ գալիք ճանապարհների շուրջ։ Եվ ծնվել են խոսքեր, գրվել տողեր, որոնք այսօր էլ հնչում են նույն իմաստնությամբ՝ ճանաչել տալով ոչ միայն մեծերին, այլեւ ինքներս մեզ։
Հետաքրքիր է, ի՞նչ են մտածել, ինչպե՞ս են Ամանորը տեսել մեր մեծերը երկրի, ժողովրդի եւ իրենց իսկ կյանքի տարբեր ժամանակահատվածներում։

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ս. Ծնունդը Ընդհանրական Եկեղեցու ամենահին տոներից է, որ կարգել է Հակոբոս առաքյալը: Այն նաեւ Աստվածհայտնություն ենք անվանում, որովհետեւ ինչպես հունվարի 6-ին ծնվեց Հիսուս Քրիստոսը, այնպես էլ 30 տարի հետո նույն օրը մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով: Ուստի հունվարի 6-ի Ս. Պատարագից հետո, ի հիշատակ Հորդանան գետում Քրիստոսի մկրտության, հայոց եկեղեցիներում կատարվում է նաեւ ջրօրհնեք:
Հիսուս ծնվեց Բեթղեհեմի քարայրներից մեկում:

ՆԱՄԱԿ՝ ԱՄԱՆՈՐԻՆ

-Բաբայանների ընտանիքը բնակություն է հաստատել Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղում։ Գաղթել է պատմական Գարդմանա աշխարհից (Խանլարի շրջան, գյուղ Նուզգյար)։ Ռազմիկ եւ Ալվինա Բաբայանները մանկավարժ էին եւ հիմա էլ Մեծ Մասրիկ գյուղում զբաղվում են մանկավարժությամբ։ Երբ սկսվեց ազգային-ազատագրական զարթոնքը, նրանց միակ որդին՝ Արմենը, սովորում էր Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում։ Արմենի պաշտամունքը Նժդեհն է, մեծ հայրենասերի գաղափարախոսության հետեւորդն է։ «Թողնելով ուսումը՝ զենքը ձեռքին եկել-միացել էր մեզ,- պատմում է Գեղամ Աբրահամյանը։ -Ամբողջ ջոկատով հաճախ էինք հյուրընկալվում նրանց հարկի տակ։

Լեւոն Ներսիսյանը, ժողովրդի ամենասիրելի դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին, հոր պես բարձրահասակ, գեղեցիկ, ազնվական կեցվածքով ու վարվեցողությամբ՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներիս հին աշխարհի գրականություն էր դասավանդում։ Գրեթե երեսուն տարի է անցել, բայց ես շատ բան եմ հիշում նրա դասախոսություններից, գրականության, արվեստի, կյանքի, պատմական իրադարձությունների մասին արված վերլուծություններից ու ընդհանրացումներից։

1993-ի Ամանորը եղբորս՝ Ռոլանդ Քելեշյանի հետ դիմավորեցինք Լաչինում։ Մտքով մայրիկի հետ էինք՝ ո՞նց դիմավորեց, տանը վառելիք կա՞, հո չի՞ մրսում,- վերհիշում է Ռոմիկ Մխիթարյանը։ -Մայրիկի բնավորությունը գիտեինք՝ երբեք չէր բողոքում, երբեք չէր փորձում իր զավակներին ինչ-որ «չնչին հոգս պատճառել», որովհետեւ հպարտանում էր, որ իր զավակները լծված են Արցախի ազատագրման գործին։ (Պիտի ասեմ, որ մայրս միշտ մեզ հիշեցնում էր մեր ազգակցական կապը Զորավար Անդրանիկի հետ)։

Անօրեն թուրքն էր տիրել մայր հողին,
Ինչ սրտով պետք է մտնենք անկողին,
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ ախպերս ու ես։