Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԻ ԲԱՐՁԻ ԾԵՐԱՆԱՔ

Սիրանուշ մայրն էլի որդիներ ուներ, որոնք ամուսնացել, տունուտեղ էին դրել եւ ապրում էին ծննդավայրից հեռու: Ծնողների հետ մնացել էր կրտսեր որդին՝ Տիգրանը, որի «ականջը արդեն պիտի կտրեին»: Երբ սկսվեց պատերազմը, տղան դարձավ ազատամարտիկ: Տուն էր գալիս կարճ ժամանակով. մայրը հազիվ հասցնում էր վառարանին ջուրը տաքացնել, շորերը լվանալ, լողացնել, ու մեկ էլ. «Մամ ջան, վաղը գնալու եմ»: Ուզում էր համոզել, խոսել ամուսնությունից, սակայն չէր «ղմիշում» արթնացնել հոգնած քուն մտած իր որդուն: Ու այսպես նորից ճանապարհում էր որդուն ռազմի դաշտ ու զօրուգիշեր աղոթում նրա վերադարձի համար:

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ  ԶԱՏԻԿ

Քրիստոսի հրաշափառ Հարությունը մարդկության պատմության ամենակարեւոր ու առանցքային իրադարձությունն է: Քրիստոսի Հարությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում (Մատթ., ԻԸ, 1-20, Մարկ., ԺԶ, 1-18, Ղուկ., ԻԴ, 1-49, Հովհ., Ի, 1-29): Ուրբաթ երեկոյան, երբ Քրիստոսի մարմինը դրվեց գերեզման, խավարն արդեն տիրապետող էր դարձել: Խավար էր նաեւ մարդկանց հոգիներում` Քրիստոսի աշակերտների ու հետեւորդների, որոնք տրտում եւ հուսաբեկ, շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին: Հակապատկերն է կիրակի առավոտը, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի մարմինը օծելու եւ խնկարկելու: Եվ գտնում են վեմը մի կողմ գլորված եւ գերեզմանը` դատարկ:

ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ

Աղբյուրը գյուղի վերին մասում է, ճանապարհի եզրին: Օտարահունչ անունը մոռացվեց այն օրից, երբ տղայի մայրն աղբյուրն անվանեց Սիրո աղբյուր: Դեռ դպրոցական տարիներին որդին իր սիրած աղջկա հետ ծառեր էր տնկել աղբյուրի ակունքից սկիզբ առնող առվակի աջ ու ձախ ափերին: Ծառերի դասավորությամբ գրել էին իրենց անունները: Ծառերն արդեն մեծացել, զով էին անում, որդին մեկնել էր ծառայության, իսկ սիրած աղջիկը սպասում էր: Մայրը հիվանդացել էր եւ աղոթում էր Աստծուն, որ որդին անփորձանք հետ գա ծառայությունից, կարոտն առնի, թագուպսակը անի… Առավոտյան դուրս էր գալիս ու ձեռնափայտի օգնությամբ քայլում դեպի աղբյուրը…

ԾԱՂԿԱԶԱՐԴ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու եւ կույրերին տեսողություն պարգեւելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա եւ աղաղակելով.

ԹԱՌԱՆ ՏԱՏԸ

Դաշքեսանի շրջանի Խաչակապ բնիկ հայկական գյուղում է գտնվում Սուրբ Թարգմանչաց վանքը, որը, ըստ Հ. Ղանալանյանի, կառուցել է Մ. Մաշտոցը՝ շրջելով եւ լուսավորություն տարածելով Հայաստանով մեկ: Վանքի բակի աղբյուրի կողքի խաչքարին փորագրված է. «Սուրբ խաչս բարեխոս ի տեր Յովանիսի հոգուն ամեն, թվին ՌԾԷ (1608թ.)»։ Ըստ ավանդության, կամենալով հրաշք ցույց տալ ժողովրդին, սուրբ Մաշտոցը գավազանով հարվածում է քարին եւ բխում է այդ աղբյուրը: Եվ սակայն հրաշքը ունի իր շարունակությունը՝ 1989թ. մայիսին խաչակապցի Իսահակ Բաղյանը վտանգելով իր եւ ընտանիքի անդամների կյանքը, վերջինը թողնելով ծննդավայրը, մեծ դժվարությամբ իր հետ Հայաստան է բերում Թարգմանչաց վանքի խաչքարը։

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

Տիրոջ առաջին գալուստը շնորհի ու ողորմության համար էր, որը եղավ ծածուկ, հեզությամբ ու խոնարհությամբ, իսկ երկրորդը՝ արդարության ու տանջանքների, որը լինելու է բացահայտ՝ Հոր փառքով, լուսեղեն ամպով, հրեղեն կառքով, չորեքկերպյան աթոռով ու բարկությամբ՝ ըստ այս խոսքի. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, եւ մեր Աստվածը պիտի չլռի, Նրա առջեւ հուր պիտի բորբոքվի, եւ Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ» (Սաղմ. Թ 3): Առաջին գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիային մոտեցավ մեղմ օդի ձայնով (տե՛ս Գ Թագ. ԺԹ 12), իսկ երկրորդը լինելու է խստաշունչ հողմով, որը լեռներ է քանդելու եւ վեմեր խորտակելու:

ԵՌԱԲԼՈՒՐ

Լռություն է, հոգեհանգիստ:
Եռաբլուրն է լուռ խոկում:
Մայրամուտի ցոլքերը պաղ
Նշույլ-նշույլ իջնում են վար,
Իջնում ամեն շիրմաքարի,
Եվ բեկբեկուն լույսերը այդ,
Ասես խռով ու վիրավոր
Նահատակված մարտիկների
Հոգիներն են ելել կոչի…

Մթնշաղի գորշ կապույտում
Զորավարի ձայնը խրոխտ
Զորահավաք է կատարում.