Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Նորավանք

Աստված կյանք է, լիություն եւ սեր: Նա անպատճառ ու անսկիզբ է, բայց բոլոր կենդանիներին արարողն է եւ կյանք տվողը: Աստված Ինքն Իր գոյության աղբյուրն է: Նրա ամբողջ գործունեությունը եւ հարաբերությունը աշխարհի հետ իրականանում է Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու հայտնութեամբ կամ Ս. Երրորդությամբ: Աստված կատարյալ էություն է եւ մեզ համար անհասանելի. մենք Աստծո մասին գաղափար ենք կազմում Նրա գործերի միջոցով: Աստծո էությունից առաջ եկածը դարձյալ Աստվածային էություն է, ինչպիսիք են Որդին եւ Սուրբ Հոգին: Աստված միշտ նույնն է եւ անփոփոխ: Աստված ոչ ոքի կողմից ստեղծված չէ եւ գոյություն ունի բոլոր հավիտենականներից առաջ ու հավիտյան անվախճան կլինի:

Հակոբ Անասյան

Չկա ոչինչ առավել սարսափելի, քան Մատենադարանի կամարների տակ կյանքի մեծ մասն անցկացրած վաստակաշատ գիտնականի՝ հոգեկան հանկարծահաս խռովքի պահին բարձրաձայն արված խոստովանությունը. «Շուրջդ ես նայում եւ չես գտնում մեկին, որ մի բան հարցնես… Եվ ստիպված գլուխդ կախում ես…»։ Կա՞ արդյոք առավել դառը ինքնախոստովանություն հայ գիտնականի համար… Իսկ ահա մենք խոսում էինք մեր երկրի եւ ժողովրդի ուժի ու թուլության, գիտության երեկվա ու մանավանդ վաղվա օրվա մասին, մեր մշակույթի, գիտության երախտավորների, երախտագիտության ու երախտամոռության մասին… Մենք խոսում էինք Հակոբ Անասյանի մասին։

Վահագն Մովսիսյանը Ապարանի ջոկատի տղաների հետ պատերազմական երկար ու դժվարին ճանապարհ է անցել: Մասնակցել է Հայաստանի ու Արցախի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին: Լաչինում գլխից վիրավորվել է, մինչ օրս մարմնում կան բեկորներ: Ունի կառավարական ու գերատեսչական մեդալներ, պատվոգրեր, հուշամեդալներ: Օմարի ազատագրումից հետո անցել է պայմանագրային ծառայության, իսկ այժմ զինվորական թոշակ է ստանում եւ կնոջ՝ Սուսաննայի, զինվորական տղաների՝ Արմանի ու Գոռի, հարսների, թոռների հետ ապրում է Քարվաճառում:

ՆՐԱՆՑ ՈԳԻՆ ԱՅՆՏԵՂ Է

«Արծիվ» կամավորականների հրամանատար Գագիկ Մարգարյանի զոհվելուց հետո հրամանատարությունն իր վրա վերցրեց Լյովա Մուսիկյանը։ Դարանակալ մահը կտրեց նաեւ նրա կյանքի թելը։ Հրամանատար Մանվել Գրիգորյանը գումարտակի շտաբի պետ Վազգեն Վարդանյանին ասաց. «Պատերազմ է, տղաները քեզ են նայում, ստանձնիր գումարտակի հրամանատարի պարտականությունները»։ Վիրավորվել է, բայց չի թողել մարտադաշտը։ Ունի երեք զինվոր տղա՝ Սուրեն, Աշոտ, Շահեն։ Պատերազմն ավարտվեց, թեեւ վիրավոր, բայց տուն վերադարձավ նաեւ գումարտակի հրամանատարը։

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի նշվում է փետրվարի 19-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ:

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՕՎՍԱՆՆԱ

Գյուղը հարավ ու հյուսիսից օղակող Ուրցի եւ Գեղամա լեռների գոգին գտնվող Սուրբ Կարապետ եւ Սպիտակավոր եկեղեցիների փեշերից սկիզբ առնող աղբյուրները գալիս միախառնվում, իջնում են գյուղ։ Առաջինն այգու խնձորենին է, որ ողջ գիշեր լուսնկայի տակ խոսում է, քչփչում, ու ջուրը հանդարտված իջնում է այգու մյուս ծառերի պապակը հագեցնելու։ Ինչպես կտավը շրջանակի մեջ, մեր տան դուռը բացվում, եւ հայացքիդ դեմ դիմաց հառնում է ծառը՝ իր սլացիկ հասակով ու առողջ սաղարթներով։ Այգին քիչ ներքեւում է՝ փոքրիկ ձորակի երկու ափերին փռված։ Աղոթարանի հետ մայրս անաղմուկ բացում է դուռը, խաչակնքում, առվից ջուր է ցողում դեմքին ու սկսում աղոթել։ Թվում է՝ ծաղկած խնձորենին մի պահ քարանում է, առուն կտրում է իր քչփչոցն, ու ադամամութին հաջորդած այդ խաղաղության մեջ ողջ աշխարհն ուշադիր լսում է «Հայր մերը»։

Երկար ժամանակ Ղարաբաղում էինք, սահմանային տարբեր ճակատներում,- վերհիշում է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար Գնել Մանուկյանը:- Ծանր, դժվարին օրեր էին։ Պիտի փոխարինող ջոկատ գար, որ մենք հետ գայինք, հանգստանայինք, կարգի բերեինք մեզ։ Տեղ հասան տղաները, եւ մենք տուն եկանք։ Սահմանային մեր մարտերը նկարահանել էին եւ մինչեւ մեր տուն հասնելը ցուցադրել էին հեռուստատեսությամբ։ Ամբողջ Հայաստանով մեկ տեսել էին այդ կադրերը, լսել մեր տղաների ոգեշունչ խոսքը, եւ մենք չգիտեինք, որ մեզ Մասիսում դիմավորելու է մի հոծ բազմություն։ Մենք էլ էինք հուզվել, անգամ մեզ անծանոթ մարդկանց դեմքերին ոգեւորություն, հպարտություն էինք տեսնում։